Ջորջ Քլունին 14 ընկերների է հրավիրել իր տուն ու յուրաքանչյուրին մեկ միլիոն դոլարով լի ճապրուկ նվիրել
Հոլիվուսյան աստղ Ջորջ Քլունին իր 14 ընկերներին հրավիրել է իր տուն՝ ընթրիքի եւ նրանցից յուրաքանյուրին մեկ միլիոն դոլարով լի ճամպրուկ է նվիրել։
Այս դեպքը տեղի է ունեցել դեռեւս 2013-ին, սակայն միայն հիմա է դա հայտնի դարձել՝ 14 ընկերներից մեկն է պատմել այդ մասին։
Անձամբ դերասանն ասել է, որ այդկերպ ցանկանում էր շնորհակալություն հայտնել ընկերներին, որոնք իր համար անչափ կարեւոր են։
Մոդել Սինդի Քրոուֆորդի ամուսինը՝ Ռենդի Գերբերը, այդ 14 հոգու մեջ է եղել եւ հենց նա է բարձրաձայնել միջադեպի մասին։
«Ես ուզում եմ, որ դուք իմանաք, թե ինչ կարեւոր եք իմ կյանքում։ Երբ ես եկա Լոս-Անջելես, ապրելու տեղ չունեի, քնում էի ձեզանից մեկի բազմոցին՝ հերթով։ Դրա համար ուզում եմ փոխհատուցել ձեզ, բացեք այդ ճամպրուկները», Ռենդիի խոսքով՝ ասել է Քլունին։
«Մենք շոկի մեջ էինք, յուրաքանչյուրս մեկ միլիոն դոլար ստացանք»,- պատմել է Ռենդին։ Նա ասել է նաեւ, որ բոլոր 14-ը չէ, որ հարուստ են եղել։ Օրինակ, նրանցից մեկը Տեխասի օդանավակայանում է աշխատել ու կնոջ հետ ծայրը ծայրին հազիվ են հարցրել։