Հայտնաբերվել է Մոնա Լիզայի գերեզմանը /ֆոտո/
Լեւնարդո Դա Վինչիի ՛՛Մոնա Լիզայի՛՛ շուրջ շատ վարկածներ կան, որոնցից մեկն էլ այն է, որ Ջոկոնդան իրական բնորդ չէ, և նկարիչը ստեղծել է նրա կերպարը երևակայորեն: Բոլորովին վերջերս հերքվեց այս վարկածը ևս: Իտալացի գիտնականները պեղել են ֆլորենտացի վաճառական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի ընտանեկան դամբարանը:
Ջոկոնդան /Մոնա Լիզան/, ինչպես գիտենք, վերջինիս կինն էր` Լիզա Ջերարդինի անունով: Դամբարանը գտնվել է Սանտիսիմո Անունցիատի եկեղեցու խորքում: Դամբարանից հայտնաբերվել են ոսկորներ, տարբեր իրեր: Հնագետները ոսկորները հանձնել են ԴՆԹ փորձաքննության, որը պետք է համեմատի արդյունքները Ջերարդինի ընտանիքի ներկայիս անդամների արյան և այն ոսկորների հետ, որոնք գտնվել են նախորդ տարի Ֆլորենցիայի Սբ. Ուրսուլա վանական համալիրից:
Հայտնի է, որ Լիզան կյանքի վերջին տարիներն ապրել է այս մենաստանում և մահացել է 1542թ.:Փորձագետները կարծում են, որ հայտնաբերված ոսկորների մի մասը Լիզայի որդու` Պիերոյի ոսկորներն են: