08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ռուսական հաղորդաշարի ժամանակ թուրք լրագրողը փորձել է հարձակվել հայ փորձագետների վրա /տեսանյութ/

Ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում «Процесс» խորագրով հաղորդման իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը նվիրված եթերի ժամանակ թուրք լրագրող Ֆուադ Աբբասովը հարձակվել է հայ փորձագետների վրա:

Բարկանալով հայ փորձագետների հայտարարություններից հակամարտության մեջ Թուրքիայի ունեցած դերակատարության վերաբերյալ՝ նա ասել է. «Ես ցանկանում եմ հանգստացնել հայկական ու սիրիական ծագում ունեցող թուքաֆոբ փորձագետներին, ովքեր նվազեցնում են Թուրքիայի դերակատարությունը»:

Երբ «Ռեալիստ» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանը ի պատասխան ասել է, թե ինչի համար պետք է սիրել Թուրքիային, երբ այդ պետությունն ագրեսիվ քաղաքականություն է վարում, Աբբասովը ոտքի է կանգնել և շարժվել է դեպի հայ Ծատուրյանը և քաղաքագետ Գևորգ Միրզոյան՝ պատրաստ հարվածելու նրանց:  

Ներկաների միջամտության արդյունքում միայն գործը չի հասել ծեծկռտուքի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ