28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Եթե շարունակես, կսպանեմ քեզ. բաց նամակ

ՀՀ Նախագահին, ոստիկանապետին, ՀՀ գլխավոր դատախազին, բոլորին, բոլորին, բոլորին. Մեղրաձորի  գյուղապետ Կառլեն Հովհաննիսյանը հանցագործ է և շարունակում է կատարել հանցանքներ

Այս բաց նամակ-հոդվածով հայտնում եմ մի շարք հանցանքների և ապօրինությունների մասին, որոնք հարկ եմ համարում լուսաբանել հայկական բոլոր լրատվամիջոցներով:

Ես՝ Գուրգեն Գալստյանս, Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի բնակիչ եմ: Դեռևս 90 ական թվականներից համայնքում ձեռք եմ բերել սեփականություն՝ 2000 քմ գյուղ նշանակության հողատարածք և նպատակ ունեի հողատարածքը ծառայեցնել որպես եկամտի աղբյուր, որն այդպես էլ դժբախտաբար չստացվեց: Պատճառն այն էր, որ իմ հարևանությամբ սեփականատերեր էին հանդիսանում ներկայիս համայնքի ղեկավար Կառլեն Հովհաննիսյանի ազգականները: Օգտվելով այն փաստից, որ իրենց հորեղբոր որդին էր համայնքի ղեկավարը, տարիներ շարունակ իմ սեփականություն հանդիսացող հողամասը ծառայեց այդ մարդկանց համար, որպես ճանապարհ և նրանք իմ սեփականությունը օգտագործեցին իրենց կարիքների համար՝ մի մասը որպես ճանապարհ, մի մասն էլ որպես խոտատեղի:

Տարիներ շարունակ դիմել եմ համայնքի ղեկավարին՝ խնդիրը լուծելու համար, սակայն ամեն ինչ եղել է ապարդյուն: 2016 թվականին, սպառելով բոլոր բարոյական միջոցները դիմեցի դատարան, որը պատճառ հանդիսացավ իմ հողամասը ապօրինի օգտագործողների հետ ձեռք բերեցինք հաշտության համաձայնություն, որով իրենք՝ համայնքի ղեկավարի հարազատները, համայնքի ղեկավարի  անմիջական միջամտությամբ ձեռք բերեցինք համաձայնություն և չնչին չափերով՝ անասնակերի տեսքով (40 հակ խոտ), որը հանդիսանում էր իմ 25 տարվա վնասը:

Համայնքի ղեկավար Կ. Հովհաննիսյանը ստանձնեց պարտականություն, որ ճանապարհի վերածված հատվածում պետք է իրականացներ խորքային վար,  հողամասը վերականգնելու նպատակով, որի համար ես պաշտոնապես գրավոր դիմել էի, սակայն հակառակ իմ դիմումի Կ. Հովհաննիսյանի կողմից վարվեց ամբոxջ հողամասը, որը ավելի մեծ վնաս պատճառեց ինձ: Տարածքը վերածվեց քարակույտերի՝ ինձ պատճառելով նյութական վնաս: Տվյալ ժամանակահատվածում ես բանավոր դիմեցի  Հովհաննիսյանին, որը խոստացավ ինձ լուծումներ գտնել և պատճառաբանեց, որ գտնվում է նախնտրական փուլում, ընտրություններից հետո խնդիրները կկարգավորի: 2016 թվականի ՏԻՄ ընտրություններն ավարտելուց հետո ես հանդիպեցի համայնքի ղեկավարի հետ և կրկին բարձրացրեցի իմ խնդիրները, սակայն արժանացա նրա սպառնալիքներին:

Նա ինձ սպառնում էր այսպես.  «եթե շարունակես, կսպանեմ քեզ»,  որը խորացրեց իմ և Հովհաննիսյանի տարիներ ձգվող հակամարտությունը: Կառլեն Հովհաննիսյանը շուրջ 13 տարի է ղեկավարում է Մեղրաձոր համայնքը, այն վերածել է իր սեփականությունը և մարդկանց հետ վարվում է այնպես կարծես բոլորը նրա ճորտերը լինեն: Զբաղված է ինքնիրավչությամբ՝ այդ ամենը կատարելով պաշտոնական լիազորությունները չարաշահելով:

h-2

Նա իր հարազատների և մերձավորների համար համայնքի բյուջեից հորինված պաշտոններով աշխատավարձներ տալով, համայնքի բյուջեն ծառայաեցնում է իր նեղ շրջանակի անձանց հարստացմանը, կամ ինչպես երկրի ղեկավարը հայտարարեց. «Բյուջեն տանում է իր տուն»:

2014-2016 թվականներին իր եղբոր որդին՝ Մարտին Հովհաննիսյանը, գրանցված է եղել համայնքի ղեկավարի վարորդ, սակայն այդ ընթացքում ոչ միայն ոչ մի օր չի կատարել իր աշխատանքը, այլ նաև տվյալ ժամանակահատվածում բացակայել է ՀՀ-ից, իսկ աշխատավարձը իր փոխարեն ստացել է հենց ինքը՝ Կառլեն Հովհաննիսյանը:

Մարտին Հովհաննիսյանից առաջ նույն պաշտոնում հանդես է եկել իր աղջկա ամուսինը՝ փեսան, որը նույնպես երբեք չի աշխատել որպես վարորդ, սակայն համյանքի բյուջեն նվազել է այդ աշխատավարձի չափով:  Տարիների ընթացքում, միայն այս հաստիքից դուրս գրված գումարները, միլիոնավոր դրամներ են: Այս ամենը Կ. Հովհաննիսյանի միայն մեկ յուրացման դեպքն է, որի մասին ես բարձրաձայնում եմ, մինչդեռ այդպիսիք շատ շատ են:

Իր հորեղբոր որդուն Վարուժան Գոգոլյանին ձևակերպել է համայնքում առկա բազմաբնակարան շենքեր  «Կամենդանտ>>, իբրև թե կատարել է գոյություն չունեցող համատիրության կառավարչի պարտականությունները, ստացել է աշխատավարձ և ապօրինաբար նույն բազմաբնակարան շենքերի թվով 154 բնակարաններից գանձել են սպասարկման վճար, որը հակասում է ՀՀ օրենսդրությանը, քանի որ մինչև 3 միլիոն դրամ արժեք ունեցող գույքերը գույքահարկ չեն վճարել և ազատված են եղել գույքահարկից, նրանք այդ միջոցով, առանց համատիրություն ստեղծելու, առանց որևէ սպասրկման, տարիներ շարունակ բնակիչներից գումարներ են գանձել և բնակիչներին վճարման օրդեր տրամադրելու փոխարեն, տրամադրել են համակարգչով տպված ինչ-որ թղթեր, որոնց վրա գրված է եղել վճարված գումարի չափը:

Իր պաշտոնավարման ընթացքում, համայնքի տարածքից ապամոնտաժվել է տարբեր պրոֆիլների մետաղական կանստրուկցիաներ և վաճառվել է, իսկ բյուջեում ներկայացվել է չնչին գումարներ, որոնք առկա մետաղների քանակի 20 տոկոսն էլ չեն կազմում: Համայնքի բյուջեից ահռելի գումարներ են ծախսվել համայնքի բյուջեի ջրամատակարարումն ապահովելու նպատակով, սակայն իրականում համայնքն առ այսօր ջուր չունի, գումարները գրպանված են, իսկ առկա ջրագիծը 60 ական թվականների ընթացքում կառուցված ջրագիծն է, որը մասնակի վերանորոգվել է:

Համայնքում ձևակերպված է գիշերային լուսավորության ցանց, որի արդյունքում բյուջեից դուրս է գրվել ահռելի գումարներ, իսկ իրականում լուսատուները տեղադրվել են ՀԷՑ-ին պատկանող «Հայտե» հենասյուների վրա կամ բնակիչների կողմից տարբեր տեղերից հավաքված, իրար եռակցված մետաղական ոչ ստանդարտ հենասյուների, գազատար խողովակների հենասյուների վրա, որն իրենից ներկայացնում է խիստ վտանգ:

Այդ ժամանակահատվածում, Կառլեն Հովհաննիսյանը երկու հողատարածքներ, վաճառել է ինքն իր հարազատ որդիների վրա, խախտելով բոլոր օրենքները, վաճառքն իրականացրել է ոչ թե աճուրդով, այլ ուղիղ վաճառքի տեսքով, այդ տարածքները տրամադրել է Բիլայն և Յուքոմ կապի օպերատորներին, որոնցից ամեն ամիս գումարներ է ստանում: Քանի որ, վաճառքն իրականացրել է ապօրինի, կարող էր տարածքները մնալ որպես համայնքի սեփականություն, իսկ հաղորդակցության օպերատորների ամենամսյա վճարած գումարները ուղղվեր համայնքի  բյուջե: Այդպես կլիներ օրինական մարդու դեպքում, բայց ոչ Կառլեն Հովհաննիսյանի:

Այս ընթացքում, մինչ հարստանում է գյուղի արքա Կ. Հովհաննիսյանը, գյուղում չունենք բարեկարգ ճանապարհներ, չունենք ոռոգման և խմելու ջուր, սակայն փոխարենը ունենք հաստիքային աշխատողների այնպիսի մի ցուցակ, որոնցից տարիներ շարունակ դուրս են գրվում միլիոնավոր դրամներ, բայց ոչ մի աշխատանք չի կատարվում:

Առկա խնդիրները հաշվի առնելով, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ համայնքում բարոյահոգեբանական մթնոլորտն այնպես է ձևավորվել, որ բնակիչները չունեն համարձակություն իրենց խնդիրները  բարձրաձայնելու, իրենց պահանջները ներկայացնելու, միշտ լռել են և տուժել ենք բոլորս:

Ես, սեփական նախաձեռնությամբ, պաշտոնապես դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին կատարված չարաշահումներն ուսումնասիրելու վերաբերյալ, սակայն իմ դիմում բողոքը ընդամենը քննարկման նյութ դարձավ Կոտայքի մարզի Հրազդանի ոստիկանության բաժնում և մերժվեց, իբրև փաստերի բացակայության պատճառով: Սակայն, ես խիստ համոզված եմ, որ այն ոչ թե մերժվել է փաստերի բացակայության պատճառով, այլ այն պատճառով, որ Կառլեն Հովհաննիսյանը շուրջ 30 տարի աշխատել է ոստիկանության այդ բաժնում, տարբեր ծառայություններում և ներկայումս իր ավագ որդին աշխատում է նույն բաժնում, որն էլ և նպաստել է հետաքննիչի կողմից նյութերը կոծկելուն և գործը կարճելուն: Նույնիսկ, այդ բաժնի աշխատակից հետաքննիչ Բաբայանը իմ հայտարարույթունը գրավոր որակել է  «կեղծ մատնություն» և գործը համարել է ավարտված: Այնինչ հետաքննիչ Բաբայանը մոռացել է, որ կեղծ մատնության համար պետք է իմ դեմ քրեական գործ հարուցեր, ինչը չի կատարել, ուստի ասածներս ամեն ինչով ճիշտ են:

Այս պահին չբավարավելով կատարվածից, դիմել եմ ՀՀ ոստիկանության պետին, պահանջելով սույն գործը վերցնել իր հսկողության տակ, հետաքննիչ Բաբայանի նկատմամբ նշանակել ծառայողական քննություն, գործն էլ տեղափոխել այլ բաժին, սակայն քննություն է ընթանում, Հրազդանի քննչական բաժնում, իսկ ծառայողական քննության վերաբերյալ և գործի քննության վերաբերյալ ոչ մի լուր չունեմ:

Սա մեր՝ Մեղրաձոր գյուղի գյուղապետի չարաշահումների, յուրացումների, ինքնիրավչության և ալան-թալանի, ինչպես  նաև ապօրինությունների մասին ընդամենը մեկ դրվագ է: Հավատացնում եմ, գյուղում շատ ավելի լուրջ չարաշահումներ կան, որոնք պետք է պարզեն:

 

Գուրգեն Գալստյան

Մեղրաձորի բնակիչ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ