28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրջ սկանդալ եկեղեցու շուրջ. Ժողովուրդ

Հայաստանյաց Առաքելական եկեղե­ցու շուրջ լուրջ սկանդալ է հասունացել: Օրաթերթին հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 1-ին Հայաստան­յաց Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի ներկայացուցիչ Արմեն Սուբնշանյանը դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով վճարել իր ամե­նամյա արձակուրդները չօգտագործելու համար նախատեսված գումարը: Այս գործը մակագրվել է դատավոր Արթուր Թւսմրազյանին:

Օրաթեր­թի հետ զրույցում վերջինիս պաշտպան Ֆրունզիկ , Դանիելյանն ասաց, որ իր պաշտպանյալը 2015 թվականից մինչեւ 2016թ հուլիսը աշխատել է Եկեղեցու Գեղարքունյաց թեմի ներկայացուցիչ եւ ընդամենը օգտվել է մեկ արձակուրդից, իսկ մնացած բոլոր տարիներին չի օգտ­վել արձակուրդից: 2016 թվականին գնացել է Ռուսաստան, հետ է վերա­դարձել եւ հիմա պահանջում է իր չօգ­տագործված արձակուրդի համար նախատեսված գումարը, որը կազմում է մոտ 300 հազար դրամ: Հետաքրքիր է, որ այս հարցը հնարավոր չի եղել կար­գավորել բանակցությունների միջոցով եւ եկեղեցու դեմ դատական հայց ներ­կայացնելու կարիք է առաջացել:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ