12 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

Լեգենդար դերասանը մահացել է /ֆոտո/

82 տարեկանում մահացել է  կինոյի լեգենդ համարվող  իռլանդական ծագումով բրիտանացի դերասան Փիթեր Օ’Թուլը: Դերասանը բոլորից շատ է “Օսկարի” ներկայացվել` 8 անգամ, սակայն այդպես էլ չի արժանացել արձանիկի: 2003-ին Ամերիկյան կինոակադեմիան, այնուամենայնիվ, նրան շնորհել է պատվավոր “Օսկար”` կինոյի զարգացման գործում ներդրման համար, սակայն ի սկզբանե դերասանը հրաժարվել է ընդունել մրցանակը:

Այժմյան հանդիսատեսին նա առավել հայտնի է “Տրոյա” ֆիլմում իր դերակատարումով: Դերասանը մահացել է հիվանդանոցում տեւական հիվանդությունից հետո: 

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ