Ինչու Գարսիա Լորկան էրոտիկ պոեմ նվիրեց Սալվադոր Դալիին
Շատերին են հայտնի մեծ սյուրռեալիստ Սալվադոր Դալիի սեռական կողմնորոշումները: Նրա անունը միշտ հանդիպում է գրող Ֆեդերիկո Գարսիա Լորկայի անվան կողքին:
Մադրիդի գեղարվեստի դպրոցում սովորելու տարիներին Դալին ծանոթանում է տաղանդավոր և փոթորկուն բնավորություն ունեցող պոետ Ֆեդերիկոյի հետ: Նախ Դալիին գրավում են գրողի կրքոտ բանաստեղծությունները:
Նկարչի մտքով չէր էլ անցնում, որ հետագայում Լորկան նրան է ձոնելու էրոտիկ մի ամբողջ պոեմ: Լորկան չէր թաքցնում այն փաստը, որ հետաքրքրվում է տղամարդկանցով, մինչդեռ Դալին միշտ խուսափել է իր զգացմունքայնությունն ու հուզականությունը ի ցույց դնելուց: Նա ընդամենը 17 տարեկան էր և չէր հասկանում Լորկայի մտադրությունները:
Ուսումն ավարտելուց հետո Դալին Լորկային հրավիրում է Կադակես` իր բնօրրանը, և այստեղ էլ սկսվում է նրանց բուռն “ընկերական” կյանքը: Երկարատև մտերմությունից հետո, երբ Լորկան գրում է “Օդա Սալվադոր Դալիին” ստեղծագործությունը, Դալին զգում է, որ Լորկան այլ կերպ է ընկալում իր անկեղծությունը և որոշում է, որ պետք է հեռու գտնվեն իրարից:
Երկար տարիներ շփվում են միայն նամակներով, որոնց մեջ էլ գրողը վերջնականապես սեր է խոստովանում մեծ նկարչին: Քաղաքացիական պատերազմի տարիներին Լորկային գնդակահարում է իսպանական կառավարությունը:
Ընկերոջ մահվան լուրը Դալին ծանր է տանում: Իր ինքնակենսագրականում նա նշում է, որ շարունակ, ամենուրեք լսում է Լորկայի ձայնը, որն իրեն է կանչում: Այս “փոթորկուն ընկերության” մասին 2008թ. Պոլ Մորիսոնը նկարահանեց նաև ֆիլմ, որը դարձավ տղամարդկանց սերն ի ցույց դնող առաջին կինոնկարներից: