Ինչպես պարզել` արդյո՞ք նա լավ սիրեցյալ կլինի, թե` ոչ
Հասկանալու համար, թե ինչպիսի սիրեցյալ կլինի քիչ ծանոթ տղամարդը, շատ ժամանակ հարկավոր չէ: Դրա համար պարզապես անհրաժեշտ է հետեւել նրա ժեստերին եւ պահվածքին: Իդեալական սիրեցյալը բավական է ունենա հետեւյալ 5 հիմնական հատկանիշներից մեկը: 1. Դաստիարկված եւ քաղաքավարի: Եթե նա ուշադիր լսում է, խոսում է ձեզնից հետո, առաջ է բերում աթոռը, առաջինը ձեզ է ճանապարհ տալիս, ապա նման տղամարդը սեքսից հաճույք կստանա միայն այն դեպքում, երբ իր զուգընկերուհին օրգազմ ապրի: 2. Միշտ խորհրդակցում է: Եթե տղամարդը խորհրդակցում է ձեզ հետ` ուր գնալ, ինչ պատվիրել, ինչ ֆիլմ դիտել, ապա նրան հետաքրքրում են իր զուգընկերուհու ցանկությունները: Այդպիսին էլ նա կլինի անկողնում` կհարցնի` ինչն է ձեզ դուր գալիս, իսկ ինչը` ոչ:
3. Ֆիզիկական շփման է ձգտում: Եթե տղամարդը սիրում է հպվել աղջկա ձեռքին, դեմքին, ոտքին, ընդ որում` այդ ամենը իբր թե հանկարծակի է ստացվում, ապա դա խոսում է այն մասին, որ ինտիմ հարաբերություններում նա մեծ նշանակություն է տալիս նախնական գուրգուրանքներին: 4. Չի սիրում շտապել: Եթե երիտասարդը խղճով կատարում է իր բոլոր գործերը եւ չի շտապում, լավ հիշեք նրա այդ առանձնահատկությունը: Հենց այդպես էլ նա իրեն պահում է սեքսի ժամանակ: Ամեն ինչ կսկսվի փաղաքշանքներից, անշտապ կանցնի եւ կավարտվի երկար խոսակցություններով:
5. Խենթանում է աղջկա համար: Եթե տղամարդը ձեզ աստվածացնում է, պատրաստ է հանուն ձեզ ցանկացած խենթ քայլի դիմել, ապա ինտիմ հարաբերությունների ոլորտում էլ պատրաստ է ամեն օր բավարարել սիրելիին: