06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Կրեմլյան մարդասպանը մեզ առանձին-առանձին կոչնչացնի. Սահակաշվիլին ելույթ է ունեցել Մայդանում /վիդեո/

Շաբաթ օրը Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ելույթ է ունեցել Կիեւի մայդանում եւ իր աջակցությունը հայտնել Ուկրաինայի եվրաինտեգրմանը, գրում է INTERFAX.RU-ն:

“Այսօր դուք ոչ միայն պաշտպանում եք ձեր ապագան, այլեւ Ուկրաինայի ապագան, դուք պաշտպանում եք բոլորիս”,-հայտարարել է նա: Նախկին նախագահն ասել է, որ Ուկրաինայի ազատության հաջողությունը նաեւ Վրաստանի, ինչպես նաեւ Հայաստանի ու Մոլդովայի ազատության հաջողությունն է:

“Եթե մենք միասին չլինենք, ապա կրեմլյան մարդասպանը մեզ առանձին –առանձին կոչնչացնի”,-հայտարարել է նա:

Մայդանում ելույթ  ունենալուց հետո Սահակաշվիլին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասել է, որ ինքը Վրաստանի փորձից ելնելով կարող է ասել, որ երբեք Պուտինը հենց այնպես ոչինչ չի ասում։ Եթե նա սպառնում է, ապա նա սովորաբար սպառնալիքը իրականացնում է։

“Մի անգամ նա ինձ ասաց․ “Եվրոպայում ձեր բարեկամները շատ լավ բաներ են խոստանում, սակայն երբեք իրենց խոստմանը տեր չեն կանգնում։ Ես լավ բաներ չեմ խոստանում, բայց միշտ խոստումս կատարում եմ”։ Նա շատ վատ բաներ է խոստացել ուկրաինացիներին, մենք բոլորս պետք է զգուշանանք դրանից”,- ասել է Սահակաշվիլին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ