2013-ի ամենահնչեղ բաժանությունները /ֆոտո/
Ընթացիկ տարում հայտնի մարդկանց կյանքում տարբեր իրադարձություններ տեղի ունեցան` այդ թվում բաժանություններ: Որոնք էին դրանցից ամենահնչեղը:
2013-ի ամենահնչեղ ամուսնալուծությունը թերեւս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Լյուդմիլա Պուտինայի ամուսնալուծությունն էր: Ամողջ Ռուսաստանը եւ ոչ միայն, դեռեւս քննարկում են նախագահի ամուսնալուծությունը:
Այս տարի իրարից բաժանվեցին նաեւ հոլիվուդյան դերասաններ Օրլանդո Բլումն ու Միրանդա Քերը, որոնք համարվում էին Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկը: Ասում են` Միրանդան արդեն նոր սեր է գտել` ի տարբերություն Օրլանդոյի:
Բավական հնչեղ էր նաեւ հոլիվուդյան աստղ Ուիլլ Սմիթի եւ նրա կնոջ` Ջադա Սմիթի ամուսնալուծությունը: Զույգը, ով 15 տարի միասին էր ապրել, այս տարվա հոկտեմբերին հայտարարեց իրենց ամուսնալուծության մասին:
Երգչուհի Բրիտնի Սփիրսի եւ Ջեյսոն տրավիկի բաժանումը այս տարվա առաջին հնչեղ բաժանումներից մեկն էր: Զույգը հանդիպում էր 2010 թվականից եւ այս տարվա հունվարին նրանք հայտարարեցին, որ բաժանվել են:
Հնչեղ էր նաեւ դերասանուհի, հայտնի գեղեցկուհի Մոնիկա Բելուչիի եւ Վենսան Կասսելի բաժանումը: Աշխարհի ամենահայտնի իտալուհին եւ նրա ֆրանսիացի ամուսինը միասին ապրել էին գրեթե 20 տարի: Լուրեր են պտտվում, որ նրանց ամուսնալուծության պատճառը եղել է Վենսանի դավաճանությունը: