Աստղերի ընտրությունը․ Roberto Cavalli-ի 15 ամենաշքեղ զգեստները /ֆոտո/

Հռչակավոր դիզայներ Ռոբերտո Կավալլին իր անկրկնելի ստեղծագործությունները կերտելիս նախընտրում է գույներ, քարեր, շքեղություն։ Նրա ստեղծած սեքսուալ զգեստները հաճախ են զարդարում հոլիվուդյան աստղերին՝ կարմիր գորգերի վրա։
Այսօր իտալացի դիզայների ծննդյան օրն է, նա դարձավ 77 տարեկան։ Ժամանակն է հիշել, թե ինչպիսի անկրկնելի զգեստներ է նա արարում։
Աստղային 15 սեքսուալ ու շքեղ զգեստներ, որոնց հեղինակը Կավալլին է։

2014-ին դերասանուհին Կաննի փառատոնին մասնակցում էր Կավալլի շքեղ, ոսկեգույն զգեստով։
Շերոն Սթոունը AMFAR CINEMA AGAINST AIDS GALA բարեգործական երեկոյին

2013-ին դերասանուհին բարեգործական երեկոյին էր ներկայացել Կավալլիից սպիտալ, սեքսուալ զգեստով։
Ալեսսանդրա Ամբրոսիոն AMFAR CINEMA AGAINST AIDS GALA բարեգործական երեկույթին

Շերոն Սթոունից մեկ տարի անց նույն երեկույթին նույն դիզայների նույն գույնի մեկ այլ զգեստով փայլեց Ալեսսանդրա Ամբրոսիոն։
Կայլի Մինոգը LES SALAUDS ֆիլմի պրեմիերային

Կավալլիի հավատարիմ երկրպագուներից է Կայլի Մինոգը։ Երգչուհին այս անգամ էլ ընտրել էր իտալացի դիզայների անկրկնելի զգեստներից մեկը։
Նաոմի Քեմբլը ARQIVA BRITISH ACADEMY TELEVISION AWARDS արարողությանը

Մոդելը 2014-ին անկրկնելի տեսք ուներ Կավալիի մոխրագույն զգեստով։
Օլիվիա Պալերմոն «Ներգաղթյալը» ֆիլմի պրեմիերային

2013-ին Կաննի փառատոնին Օլիվիա Պալերմոն բոլոր իմաստներով փայլում էր Կավալլիի զգեստով։
Ջորջիա Մեյ Ջագերը «Մեծն Գեթսբի» ֆիլմի պրեմիերային

2013-ին մոդելը ներկայացել էր Կավալլիի կարմիր, շքեղ զգեստով, որը ընդգծում էր նրա անկրկնելի մարմինը։
Բեյոնսեն՝ THE 40/40 ակումբի 10-ամյակին

Բեյոնսեն ամուսնու ակումբի 10-ամյակի կապակցությամբ ընտրել էր Կավալլիից սպիտակ՝ բաց դեկոլտեով զգեստ։
Նիկոլ Քիդմանը՝ CMA AWARDS մրցանակաբաշխությանը

Նիկոլ Քիդմանը հաճախ չի կրում Կավալլի զգեստներից, բայց այս անգամ նախապատվությունը հենց այս դիզայներին էր տվել։
Սոֆիա Վերգարան՝ EMMY AWARDS-ին

Սպիտակը Կավալլիի սիրելի գույներից է։ Եւ ահա հերթական ճերմակ զգեստով՝ հայտնի դիզայներից, փայլեց Սոֆիա Վերգարան՝ 2014-ի Emmy Awards-ին։
Նիկոլ Ռիչչին՝ Էլթոն Ջոնի երեկույթին

Նիկոլ Ռիչչին էլթոն Ջոնի երեկույթին ներկայացել էր Կավալլիի սեւ ու սպիտակ, զուսպ զգեստով։
Նիկի Մինաժը՝ BET AWARDS մրցանակաբաշխությանը

Կավալլիի այս զգեստը բավական բաց է, սակայն Մինաժի շքեղ կազմվածքի վրա իդեալական էր դիտվում։
Սոլանժ Նոուլզը՝ RUN D.M.C. «WALKS ITS WAY»-ի երեկույթին

Բեյոնսեի կրտսեր քույրը՝ Սոլանժ Նոուզը ընտրել էր Կավալլիի տաբատ եւ կոստյում՝ նուրբ գույների մեջ։
Հայդեն Պենտտյերին՝ Ոսկե գլոբուս մրցանակաբաշխությանը
Դերասանուհի Հայդեն Պենետտյերին փայլում էր Ոսկե գլոբուսի ժամանակ՝ 2013-ին։
Հոլլի Բերին՝ «Անհանգստացնող զանգ» ֆիլմի պրեմիերային

Դերասանուհին ընտրել էր Կավալլիից մանուշակագույն զգեստ։ Այն կրելիս դերասանուհին հղի էր։