22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Գլենդելում Ռեյգանի դիմակով կողոպուտ իրականացրած հայեր են ձերբակալվել (լուսանկարներ)

Գլենդելի ոստիկանությունը ձերբակալել է երեք անձի՝ երկու չափահասի և մեկ անչափահասի, ովքեր ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի դիմակներով առանձնատուն են կողոպտել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ձերբակալվածներից երկուսը հայ են՝ 20-ամյա Գագիկ Սարգսյանն ու 18-ամյա Նարեկ Մարտիրոսյանը: Մյուս ձերբակալվածի՝ անչափահասի անունը չի նշվում: Հայտնի է միայն, որ նա 17 տարեկան է:

Ձերբակալվածների մեքենայից դիմակներից բացի, հայտնաբերել են նաև հրազեն, տուժողի տանից թալանված թանկարժեք զարդեր և բանկային քարտեր:

Քննիչները հրապարակել են օգտագործված դիմակների լուսանկարները, որպեսզի նախկինում դրանցով արված այլ հանցագործությունների առկայության պարագայում դրանք ևս բացահայտվեն:

Գագիկ Սարգսյանն ու Նարեկ Մարտիրոսյանը ձերբակալվել են և տարվել բանտ, իսկ 17-ամյա տղան տեղափոխվել է անչափահասների համար նախատեսված կալանավայր: Բոլոր երեք տղամարդիկ էլ Գլենդելի բնակիչներ են:

   

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ