18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այս բանի համար Աստված էլ պիտի իսպառ նրան կործանի. մտածենք քնելուց առաջ

Իր անօրենություն գործելու համար հզորն ինչո՞ւ է այդպես պարծենում, նա, որ ողջ օրը անիրավություն գործեց իր լեզվով: Ով նենգությունն իր շարունակ սրեց ածելու նման և չարությունը սիրեց առավել, քան բարությունը վերն աստվածային և արդարության խոսքերի տեղակ անօրե՛ն մտքերն անվանեց պատիվ: Սիրեց ա՛յն բոլոր խոսքերը, որոնք կործանման մեջ են ամենքին տանում, նենգավորների՛ լեզուն ընդունեց սրտին հարազատ: 

Այս բանի համար Աստվա՛ծ էլ պիտի շուռ գա նրա դեմ և պիտի իսպա՛ռ նրան կործանի, կապելո՛վ նրան և դո՛ւրս հանելով Իր բնակության բոլո՛ր վայրերից, և պիտ վերացնի՛ արմատը նրա այն երկրից, ուր կա կենդանություն: Արդարները այդ պիտի տեսնեն ու երկյո՛ւղ ունենան և նրա վրա պիտի ծիծաղե՛ն ու ասեն ապա. սա՞ էր այն մարդը, որ Աստծուն իրեն օգնական չընտրեց, այլ հույսը դրեց ի՛ր կուտակած մեծ ունեցվածքներին, նանրություններո՛վ իր հզորացավ:

Սակայն ես, ահա, որպես պտղալի ձիթենի՝ հույսս Աստծո՛ Տան վրա հիմնադրեցի, ողորմությա՛նը հուսադրեցի մշտակյանք Աստծո, որովհետև որ՝ Նրանո՛վ կյանք կա հավիտենական: Պիտի հա՜ր հավետ խոստովանե՛մ Քեզ, Աստվա՛ծ իմ, Տե՛ր իմ, պիտի համբերե՛մ Անվանդ դրած սուրբ պահանջներին, որովհետև որ՝ քա՛ղցր ես Դու Քո սրբերի առջև:

Սաղմոս 51

Գրաբարից փոխադրեց Մաքսիմ Ոսկանյանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ