Սթրեսներ, հուզական դաշտ. ինչը կարող է շաքարային դիաբետ առաջացնել
Հոգեբանական գործոնները նշանակալի դեր ունեն շաքարային դիաբետի զարգացման գործում. կարծում է ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, հ.գ.թ. դոցենտ Սոնա Հարությունյանը:
Ըստ նրա՝ հոգեբանական գործոններից մեծ նշանակություն ունեն տևական սթրեսները, բացասական հույզերի կուտակումը, դրական հույզերի պակասը, վիրավորանքը, ինքնամեղադրումը, դեպրեսիան: «Հետաքրքրական է, որ հուզական ոլորտն է սերտորեն կապված շաքարային դիաբետի առաջացման հետ, բայց նաև գոյություն ունի պատճառահետևանքային սերտ կապվածությունը: Այսինքն՝ տևական սթրեսները, օրինակ՝ կենցաղային սթրեսները, որոնք տևական են, 20-25 տոկոս հավանականություն են ապահովում դիաբետի առաջացման համար, բայց որպես դիաբետի ախտորոշում ևս կարող է սթրեսային վիճակ ամրապնդել մարդու մոտ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Հաջորդ սերտ կապն, ըստ նրա՝ դեպրեսիա և դիաբետ կապն է:
Հոգեբանը նշեց, որ ներկայումս շատ ընդունված է բժշկական մոտեցումը: «Հաճախ շեշտը դրվում է սննդակարգային և դեղորայքային մոտեցման վրա, սակայն դիաբետիկի համար շատ կարևոր է նաև ուշադրություն դարձնել նրա հուզական ոլորտին»,-եզրափակեց նա: