28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ֆրանսիայի նախագահը նամակ է հղել Արամ Ա կաթողիկոսին

Այսօր առավոտյան Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նամակ է ստացել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից, հաղորդում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը

Նախագահը առաջին հերթին վստահեցրել է, որ Ֆրանսիան իր դաշնակիցների հետ շարունակելու է աշխատել Մերձավոր Արեւելքի խաղաղության ապահովման համար՝ պահպանելով ցեղային ու կրոնական տարբերություններն ու ինքնությունը, ինչն այդ տարածաշրջանի յուրահատուկ հատկանիշներից է: Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան կշարունակի պայքարել ծայրահեղականության դեմ՝ պաշտպանելու ցեղային ու կրոնական ծայրահեղություններին ու բռնությանը զոհ դարձած համայնքները:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին՝ Ֆրանսիայի նախագահը նշել է. «Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց Մերձավոր Արեւելքն ապրում է բնռության ու բռնակալության մթնոլորտում: Վստահեցնում եմ, որ Ֆրանսիան հավատարիմ է իր կեցվածքին, շարունակելու է շեշտել ճշմարտության հրամայականը եւ հավաքական հիշողության պահպանման կարեւորությունն աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում եւ Թուրքիայում»:

Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան Հայաստանի եւ հայ ժողովրդի անկեղծ բարեկամն է:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցից՝ Մակրոնն ասել է․ «Մենք հանձնառու ենք ղարաբաղյան հիմնախնդրին բանակցային ճանապարհով լուծում գտնելուն՝ հօգուտ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»։:

Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է Ֆրանսիայի եւ Լիբանանի միջեւ գոյություն ունեցող զորեղ բարեկամությունը՝ ընդգծելով, որ Լիբանանը բազմազանության եւ  ժողովրդավարության օրինակ է, որտեղ հայ համայնքն ունի իր կարեւոր դերը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ