Սյունիքի մարզպետի տեսիլքը՝ կազինո. Հրապարակ
Հոկտեմբերի սկզբին իր պաշտոնավարման մեկ տարվա ամփոփմանը նվիրված ասուլիսում Սյունիքի մաևզպետ Վահե Հակոբյանը հայտարարել էր, թե Մեդրիում առաջիկայում խաղատուն Է կառուցվելու: Նա զարմանք Էր հայտնել, թե ինչու մինչեւ հիմա որեւէ մեկի մտքով նման բան չի անցել: «Մեղիիում կազինոյի կառուցումը պարսկական շուկայի համար է: Եթե այնտեղ կա մարդ, որ ուզում է գա, իր փողը դնի ու գնա, ինչու դա չանենք: Այնպես ստացվեց, որ արտերկրից մի քանի ներդրողների շահագրգռեցի, ովքեր հոկտեմբերի 15-ից հետո գալու են՝ տեղում ծանոթանալու տարածքին, նախագծին: Ես չեմ հասկանում” ինչու մինչեւ այժմ այնտեղ կազինո չի կառուցվել: Առաջարկել ենք 22 հարկանի շինություն, որը Մեղրիից դուրս է, 102 հյուրանոցային սենյակներով, նաեւ՝ ռեստորաննեիով: Մենք առաջարկել ենք նախագիծ, եթե արժանանա ներդրողների հավանությանը՝ շատ լավ, եթե ոչ՝ մենք պատրաստ ենք դիտարկել ցանկացած նախագիծ»,- ասել էի մարզպետը:
Մենք կառուցվելիք խաղատան մասին Սյունիքի մարզպետարան հարցում էինք ուղաիկել՝ պարզելու, թե արդյոք համապատասխան Ներդրողները ծանոթացել են նախագծին, ինչ առաջարկներ են արվել, երբ է նախատեսվում սկսել կառուցումը, որքան է կազմելու նախագծի բյուջեն: Թերթի հարցմանն ի պատասխան՝ մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռ. Սարգսյանը հայտնել է. «Բանակցությունները գտնվում են ավարտական փուլում, եւ առաջիկայում սպասվում է ներդրողների այցը մարզ»: Թե մասնավորապես որ երկրի ներդիողներին է հրապուրել հայաստանյան խաղատնային բիզնեսը՝ չի նշվել:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզը տնտեսապես աշխուժացնելու հարցը նոր չէ, որ կառավարության օրակարգում է: Այս տարվա օգոստոսիՅ-ին կառավարությունը հաստատել է «Մեղրի ազատ տնտեսական գոտի» (ԱՏԳ) ՓԲԸ ստեղծելու ծիագիրը:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: