29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Եթե Կառավարությունը չգնար այդ քայլին, ավելի վատ հետևանք կլիներ»

Խորհրդարանի մշտական հանձնաժողովները շարունակում են քննարկել «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: 

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանից, թե արդյոք 2018 թ-ին ՀՀ պետական պարտքը կգերազանցի սահմանված առավելագույն 60%-ի շեմը՝ ընդգծելով, որ ՀՀ ընդհանուր կազմը 58,8 տոկոս է:

Փոխնախարարն արձագանքեց՝ արդյունավետությունը ճիշտ այնպիսին է, ինչպես բյուջեով նախատեսված այլ ծախսերի օգտագործումը, քանի որ դրանք ավելի շատ ուղղվել են ոչ թե կապիտալ ծախսերին, այլ ընթացիկ ծախսերին:

«Ինչ վերաբերում է պարտքի պնդմանը, անցնելու է, թե ոչ, ասեմ, որ այս ծրագրերում անցումը չի նախատեսվում։ Սահմանափակումները նախատեսված են կառավարության պարտքի համար և ոչ թե ընդհանուր: Դա չի նշանակում, որ ռիսկեր չկան։ Ես գիտեմ, որ ենթադրություններին լավ չեք վերաբերում, բայց ենթադրությունն այն է, որ լինի այնպիսի փոխարժեք, ինչպես նախատեսված է բյուջեով, որովհետև մեծ կշիռ ունի փոխարժեքով պարտքը», – ասաց Ջանջուղազյանը:

Վերջինս նաև ընդգծեց, որ գլոբալ ճգնաժամը և լոկալ ցնցումը, որը ՀՀ-ի համար գործընկերոջ ՌԴ-ում տեղի ուենցավ, հանգեցրեց այն իրավիճակին, որում հայտնվել է ՀՀ-ն։

«Չնայած դրան՝ առավելագույն շեմը շարունակելու է պահպանվել, բայց նախատեսվում է տալ ճկունություն և կոշտ պայմաններում լավագույն լուծումներ գտնել: Եթե տնտեսությունը չի գեներացնում, ստիպված է պարտք վերցնել։ Եթե չգնար, ավելի վատ հետևանք կլիներ: Պատկերացրեք, եթե նվազեցնեինք աշխավարձը, ինչ վիճակ կլիներ», – ասաց Ա. Ջանջուղազյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ