16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լավագույն ժամանակը սեքսի համար

Բելֆաստի Թագավորական համալսարանի սեքսոլոգներին հաջողվել է ապացուցել, որ առավոտյան սեքսը լավագույն դեղամիջոցն է` անվճարների թվում: Նման “ժամանցը” փոխարինում է առավոտյան մարզանքին, քանի  որ տեղի է ունենում կրծքավանդակի, ձեռքերի, ազդրերի, հետույքի մկանների ամրապնդում: Հնարավոր է բարելավվի արյան շրջանառությունը եւ շնչառությունը: Ակնհայտ է նաեւ պրոֆիլակտիկ ազդեցությունը, քանի որ նվազում է սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի հավանականությունը, այն “հարվածում”  է արտրիտին եւ միգրենին, այրում  առնվազն 300 կալորիա:

Ընդունված է համարել, որ առավոտյան սեքսի հանդեպ սերը կարելի է բացատրել նրանով, որ առավոտյան ժամը 7-8-ը տեստոստերոնի կենտրոնացումը տղամարդկանց օրգանիզմում մաքսիմալ աստիճանի է հասնում: Կանանց մոտ մաքսիսմում սեքսուալ ակտիվություն նկատվում է երեկոյան: Սակայն պետք է հաշվի առնել այն փաստը, որ կանանց մոտ օրվա ընթացքում հորմոնալ տատանումներն այնքան ուժեղ չեն, որքան տղամարդկանց մոտ: Բացի այդ, տարիքին զուգահեռ 2 սեռերի մոտ էլ փոխվում է երեկոյան եւ առավոտյան հորմոնալ տատանումները:

Առավոտյան սեքսը լավ է, քանի որ առավոտյան ավելի շատ ուժ է լինում: Երեկոյան շատ հաճախ ուժ եւ տրամադրություն չի մնում սեքսի համար` երկարատեւ եւ դժվար աշխատանքային օրվանից հետո: Սեքսն աշխուժություն է ապահովում ողջ օրվա համար` շնորհիվ էնդորֆինների:

Սակայն հարկավոր է լսել նաեւ առավոտյան սեքսի “հակառակորդներին”: Բրիտանական “UKTV” հեռուստաընկերության անցկացրած հարցման արդյունքենրը վկայում են, որ կանանց մեծ մասը չի սիրում, երրբ օրն սկսում է փաղանքշանքներով: Շատերն առավոտյան սուրճը նախընտրում են սեքսից: Տղամարադկանց միայն 5 տոկոսն է կողմնակից առավոտյան սեքսին:

Իսկ ի՞նչ են ասում սեքսոլոգները եւ հոգեթերապեւտները: Նրանց կարծիքով` հարկավոր է ուշադրություն դարձնել “կենսառիթմերին”: Շատ դեպքերում ժամանակների չհամընկնելը բացասաբար է անդրադառնում սեքսուալ հարաբերությունների վրա: Եթե զույգը տեսակով “արտույտ” է, ապա առավոտյան ժամերն ավելի նախընտրելի են: Սակայն եթե զույգը ժամանակի առումով տարբեր “ճաշակներ” ունի, դա արդեն դադարում է ներդաշնակ գործոն լինել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ