09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Քաթարում կնոջ սեռական օրգանի տեսքով մարզադաշտ կկառուցեն /ֆոտո/

Քաթարում կին ճարտարապետ Զախա Հադիդը մարզադաշտ է կառուցում, որն արդեն հասցրել է բազմաթիվ քննադատությունների թիրախ դառնալ: երկրում գտնում են, որ մարզադաշտը կնոջ սեռական օրգանի տեսք ունի, գրում է Fedpost.ru-ն:

Զախան, սակայն, խնդում է, որ մարզադաշտը նախագծելիս իրեն ոգեշնչել են արաբական նավակները:

«Այն, ինչ ասում են, աբսուրդ է: Նրանք ասում են, որ մարզադաշտը կնոջ սեռական օրգանի տեսքն ունի: Դա պարզապես ծիծաղելի է»,- ասել է ճարտարապետը:

Զախան համարվում է աշխարհի լավագույն կին ճարտարապետներից մեկը:

Իսկ մարզադաշտը, որի կառուցման ավարտը նախատեսվում է 2018 թվականին, նախատեսված է 40 000 հանդիսականի համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ