19 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Օլիգարխների տակի թայֆեքի հետ գործ ունենալը նույնն էր, որ փորձես սահմանն անցնել դեպի Ադրբեջան

Մեկ-մեկ որ հիշում եմ, թե կրիմինալի առումով ինչ էր կատարվում Հայաստանի խոշոր քաղաքներում անկախությունից հետո թերևս մինչև 2000-ականների վերջերը, հասկանում եմ, որ ահագին բան է փոխվել։

Չկար թաղ, որտեղ չլիներ իր կրիմինալ թայֆեն, ամեն թաղ ու խոշոր քաղաք, գյուղ ուներ իր թայֆի ղեկավարներ, որոնք իրենց տարածքներում ինչ ուզում ու ոնց ուզում անում էին։ Կհիշեն երևի տղաները, հատկապես նրանք, ովքեր ուսանող են եղել, թե ինչքան շատ էր բուհական կրիմինալը, Պոլիտեխնիկի, Գյուղինստիտուտի ու Օղակաձև զբոսայգու տարածքներում կռիվները մեկ-մեկ ճակատամարտեր էին հիշեցնում։

Կային թայֆեք, որոնք օլիգարխների տակ էին, իրենց հետ հարց ունենալը նույնն էր, որ այսօր փորձես սահմանն անցնել դեպի Ադրբեջան, ու մի տեսակ համատարած անպատժելիություն կար։ Ներկա վիճակը մասշտաբների առումով անհամեմատելի է, երկիրն անհամեմատ հանգիստ է այդ առումներով։ Անհերքելի է, որ օլիգարխներն ու իրենց թայֆեքը եթե մի ժամանակ շատ հաճախ պետության գլխին էին, հիմա հաստատ տակն են, իսկ նրանց երբեմնի կարկառուն ներկայացուցիչները պրոցեսների վրա գերթե չեն ազդում։ Եթե կան մարդիկ, որ չեն համաձայնի, թող հիշեն էդ թվերի իրենց թաղերն ու համեմատեն ներկա վիճակի հետ։

Զոհրապ Եգանյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ