02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Իրանը բացել է Քուրդիստանի հետ սահմանին գտնվող անցակետերից մեկը

Իրաքի իշխանությունների պահանջով, Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ)  բացել  է Քուրդիստանի հետ սահմանին գտնվող Բաշմաք անցակետը:

Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության համաձայն՝ այդ մասին  հայտարարել է Քուրդիստանի Սուլեյմանիե առևտրի պալատի նախագահ  Սիրվան Մուհամեդը:

Վերջինիս խոսքերով՝ այդ քայլն իրականացվել է առևտուրը  և բեռնափոխադրումները վերականգնելու նպատակով:

Նշվում է, որ մոտ ժամանակներս կբացվեն նաև Իրանի և Քուրդիստանի միջև գտնվող այլ սահմանային անցակետերը:

Աղբյուրը հիշեցնում է, որ սեպտեմբերի 25-ին իրաքյան Քուրդիստանում կայացած անկախության հանրաքվեից հետո հարևան երկրները, Իրաքի կառավարության պահանջով փակեցին Քուրդիստանի հետ մի շարք անցակետեր:

Հիշեցնենք, որ սեպետմբերի 25-ին Քուրդիստանում կայացած հանրաքվեն չեն ճանաչում, ոչ Իրանը, ոչ Թուրքիան, ոչ էլ Իրաքի իշխանությունները:

Այսօր էլ՝ հոկտեմբերի 25-ին, Իրաքյան Քուրդիստանը հայտարարեց, որ սառեցնում է սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները, Բաղդադի հետ հետագա լարվածությունից ու ռազմական բախումներից խուսափելու համար:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ