05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տները էժանանում են. Հայկական Ժամանակ

Այս տարվա առաջին կիսամյակում Երեւանում անշարժ գույքի գինը հասել է իր տասնամյա նվազագույնին։ Բնակարանները այս­քան Էժան չեն եղել նույնիսկ 2008-2009 թթ, ճգնաժամից հետո, երբ բնակչության գնողանակաթյունը կտրուկ նվազեց։

Հաշվարկների պարզության հա­մար վերցրել ենք Երեւանի Շենգավիթ համայնքում բազմաբնակարան շենքերի բնակարանների մեկ քառակուսի մետրի գինը, որը ան­ցած 10 տարիներին արձանագրել է ՀՀ պետական կադաստրի կոմիտեն։ Շենգավիթ համայնքում բնակարանների գինը Երեւանի բոլոր համայնքներում արձանագրված գների միջինին շատ մոտ է։ Ինչպես երեւում է առաջին գծապատկերից, մեկ քմ-ի ամենաբարձր միջին գինը անցած տարիների ընթացքում արձանագրվել է 2008 թվականի առաջին կիսամյակում մեկ քմ-ի գինը կազմել է 892 դոլար։ Այս տարվա առաջին կիսամյակում մեկ քմ-ի գինը կազ­մել է ընդամենը 510 դոլար։ Փաստորեն 2008 թվականի համեմաբնակարանները Հայաստանում էժանացել են մոտ 43 տոկոսով։

Բայց պետք է նկատել, որ որոշակի ժամանակահատվածներում բնակարանների գները եղել են, պատկերավոր ասած՝ «կեղծ»։ Օրի­նակ, 2009 թվականին, երբ համաշխարհային ճգնաժամը հարվածեց ՀՀ տնտեսությանը եւ Հայաստանում պաշտոնապես գրանցվեց մոտ 15 տոկոս տնտեսական ան­կում, բնակարանները փոքր– ինչ էժանացան 892 դոլարից հասնելով 712 դոլարի։ Թե որքանով էր դա «իրական գին», կարելի է պատկերացնել ուսումնասիրելով երկրորդ գծապատկերը։ Այստեղ ներկայացված է օտարման գործարքների թիվը։ Եթե 2008 թվականին կադաստրում գրանցվել էր 8542 գործարք, տպա 2009 թվականին գործարքների թիվը գահավիժել է ավելի քան 33 տոկոսով հասնելով 5752-ի։ Այ­սինքն բնակարանների գինը իներցիայի հետեւանքով քիչ է էժանացել, ինչն էլ բերել է պահանջարկի կտ­րուկ նվազմանը։ Դա բերել է նրան, որ 2010 թվականին բնակարաննե­րը ավելի են էժանացել մեկ քմ-ի գի­նը դարձել է 664 դոլար, ու դա հանգեցրել է պահանջարկի որոշակի վերականգնման գործարքների թի­վը աճել է մինչեւ 7733-ի։ 2011-ին բնակարանները ավեյի են էժանացել. 627 դոլար, ու դրա շնորհիվ բնակարաններն ավելի աշխույժ են գնվել ու վաճառվել գործարքների թի­վը հասել է 8480-ի։

Անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի մեծացումը պայմանավորված Է մի քանի գործոններով։ Առաջինը, անշուշտ, բնակչության եկամուտների աճն է, այսինքն տն­տեսական վիճակի բարելավումը։ Սակայն Հայաստանի պարագայում դա քիչ Է։ Անշարժ գույքի առա­ջարկի աճը եւ դրա նկատմամբ գնողունակ պահանջարկի նվազումը մեծապես կախված է արտագաղթից։ Տարեկան Հայաստանից անվերադարձ հեռանում է բնակչության մոտ 2 տոկոսը։ Դատարկվող բնակարանները անընդհատ հանվում են շուկա եւ նպաստում գների նվազմանը։ Նվազում է նաեւ պոտենցիալ գնորդների թիվը։

Թե առաջիկա տարիներին ինչ միտումներ կդրսեւորվեն անշարժ գույքի շուկայում, չափազանց դժվար է գուշակել։ Բայց անցած տարիներին գնի կորի համառ նվազումը լավատեսության հիմքեր չի տալիս։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ