29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ահազանգ` քաղցկեղ, թունավորումներ… ինչի կբերի կոյուղաջրերով ոռոգումը

ՀՀ ԳԱԱ  Էկոկենտրոնի սննդի  շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանն ասում է, որ   Մասիսում կոյուղաջրերով ոռոգման դեպքերը հայտնի դարձան, սակայն  ա չի նշանակում, որ ՀՀ մյուս բնակավայրերում նման դեպքեր չկան: Այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին նա նշեց, որ կոյուղաջրերով   ոռոգման դեպքում վտանգաները շատ-շատ  են,  քիմիական բաղադրիչների  ազդեցությունը սննդի անվտանգության տեսանկյունից ծանր կարող է լինել:  

«Մարդիկ կարողանում են թույլ տալ կոյուղաջրերն օգտագործել ոռոգման նպատակով, իսկ սա խոսում է այն մասին, որ շուկան խոցելի է և երկրորդ՝ մենք ունենք այպիսի ցածր մակարդակ»,-նկատեց նա: Վերջինս ասաց, որ  կոյուղաջրով կամ արտաթորանքով ոռոգումը վատ ազդեցություն է  թողնում պտուղների վրա, օրինակ՝ կանաչեղենը, կաղամբը և այլն աղցաններ պատրաստելից ջերմամշակման չեն ենթարկվում, ինչն էլ ավելի ռիսկային է դարձնում տվյալ մթերքների սպառումը: Իսկ հողի աղտոտման մաքրումն էլ իր հերթին ահռելի մեծ ֆինանսական ռեսուրսների հետ է կապված: «Եթե սննդամթեքրը պարունակում է մետաղական նյութեր, այդ սննդամթերքը  կարող է ուռուցքներ առաջացնել, հղի է բազմաթիվ առողջական վտանգներով:

Այսօր ամբողջ աշխարն անցնում է համապարփակ սննդի անվտանգության համակարգի, իսկ պետական կառավարման ոլորտում չինովնիկը չի կարող լուծել սննդի անվտանգության խնդիրը, սննդամթերքի անվտանգությունն ու դրա ռիսկերը չեն կարող անջատ դիտարկեվլ, այն կախված է շրջակա միջավայրի պաշտպանության ու մարդու առողջության հետ: Սա առաջացնում է միաժամանակ բնապահպանական խնդիր, նաև ֆինանսական ռեսուրսներ է պահանջում հողը վերականգնելու առումով, բացի այդ մենք գործ ունենք մարդու առողջության հետ»,-նշեց Պիպոյանը:

Սննդամթերքի անվտանգության մասնագետը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ պտուղ-բանջարեղենը ձեռք է բերվում որտեղից պատահի: «Որտեղ ասեք՝ գյուղատնտեսական մթերքներ են իրացվում, մարդիկ էլ սիրով կանգնացնում են իրենց մեքենաներն ու գնում, հատիկեղենը չորացնում են ասֆալտի վրա, հետո հայտարարում, որ ունեն մաքուր հաճար, ճամփեզրի կողքը գտնվող փեթակների մասին էլ այլևս չեմ խոսում: Խնդիրը համակարգային է, դրա լուծման համար պետք է ժամանակակից չափորոշիչներով սննդի ներդրման ինստիտուտ, իսկ մեր գյուղական համայնքներում ունենք տարրական գրագիտության մակարդակի պակաս: Պոչամբարների կողքին մշակում են իրենց հողերը, բնականաբար, նրանք չգիտեն, թե ինչ վտանգավոր է դա: Հին պոչամբարների տարածքում զբաղվում են գյուղատնտեսությամբ, իրենք իրենց սեփական օգտագործման համար նախատեսված սննդամթերքը աճեցնում են վտանգավոր հողահանդակներում:

Երևանում չվերամշակված թռչնաղբը օգտագործում են հողը պարարտացնելու համար»: 

Միաժամանակ, Դավիթ Պիպոյանն ասաց, որ  պիտի պետական կառույցները զբաղվեն այս և նմանատիպ այլ խնդիրներով: «Խնդիրը նոր չի, 2007 թվականից բազմիցս ականատես եմ եղել նմանատիպ խնդրի. մարդկանց թվում է, որ եթե միս չի, կարելի է պահպանել սառնարանից դուրս, ռիսկ չի ներկայացնում իրենից»,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ