07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Հանցագործները թալանել են բենզալցակայանը փոշեկուլի օգնությամբ

Իտալական Սոլերնո քաղաքում հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել: Անհայտ հանցագործները թալանել են տեղի բենզալցակայանը` բառի բուն իմաստով քաշելով բոլոր փողերը: Հանցագործության գործիք է դարձել հասարակ փոշեկուլը, գրում է Ukranews.com-ը:

Հանցագործները տարել են մոտ երեք հազար եվրո: Նրանք ավտոմատին են մոտեցրել փոշեկուլն ու միացրել: Ինչպես պարզվել է, փոշեկուլը ոչ միայն հարմար է փոշի մաքրելու, այլեւ փողերը քաշելու համար:

Գողությունից հետո հանցագործները գցել են փոշեկուլը մոտակա աղբամանի մոտ, որտեղից էլ ոստիկանները հայտնաբերել են սարքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ