Եթե իրական բարեգործություն է` պետք է երգվեր անվճար. Քրիստինե Պեպելյանը փորձել է գումար աշխատե՞լ
Դեկտեմբերի 1-ին կայանալիք բարեգործական համերգի կազմակերպիչ”Համազգային վստահություն” խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը ապշած է՝ համացանցում հայտնված այն հայտարարություններից ու լուրերից, որոնք տարածել է Քրիստինե Պեպելյանը:
Երգչուհին հայտարարել է, որ հրաժարվել է մասնակցել համերգից քանի որ համերգին մասնակցելու համաձայնությունը ստանալուց առաջ իրեն առաջարկել այլ ֆինանսական պայմաններ, իսկ ավելի ուշ, երբ արդեն պատրաստ է եղել համերգը գովազդող պաստառը ՝ բոլորովին ուրիշ պայմաններ են առաջադրել:
“Նախապես ասեմ, որ ես ապշած եմ՝ համացանցում տեսնելով այն հայտարարությունները ու լուրերը, որոնք տարածել է Քրիստինե Պեպելյանը: Ապշած եմ, առաջին հերթին, այն հանգամանքից, որ սա իր մեջ լուրջ ոչ մի բան չի պարունակել: Ասեմ, որ մենք բազմիցս համագործակցել ենք Քրիստինե Պեպելյանի հետ, մեր միջոցառումներում նա մշտապես եղել է: Ոչ մի անգամ չի բարձրաձայնվել երբեք:
Ինձ համար ցավալին այն է, որ այստեղ անընդհատ շահարկվում էր գումարը տալը, գումարը առնելը: Ոչ մի անգամ երբեք ոչ մի դեպքում, ոչ մի երգչի հետ եւ նաեւ Քրիստինե Պեպելյանի հետ չի շահարկվել ոչ մի գումարի խոսակցություն”, – նշել է Աստղիկ Խաչատրյանը:
Նրա խոսքով, տարին մեկ անգամ կազմակերպությունը բարեգործություն է կազմակերպում եւ խորհրդի սկզբունքը չբարձրաձայնելն է այն մասին, որ սա բարեգործություն է. “Եթե բարեգործություն է, դա պետք է երգվեր անվճար”, հավելել է խորհրդի նախագահը: