25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի ցանկացած կրակոց մարտահրավեր է նաև Մինսկի խմբին. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ այն, որ կայացավ ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումն արդեն իսկ դրական փաստ է: ”Ձեռքբերում է  նոր հանդիպման կազմակերպումը: Գրեթե երկու տարի հնարավոր չէր շարունակել բանակցային գոևծընթացը, արդեն իսկ հանդիպման փաստը պետք է արձանագրել որպես դրական երևույթ, բայց ոչ ավելին”,-այսօր ”Հենարան” մամուլի ակումբում ասաց Մելիք-Շահնազարյանը:

Սակայն քաղաքագետն այս պահի դրությամբ դժվարանում է ասել, թե սառույցը կոտրվեց, թե ոչ: ՛՛Մենք տեսանք, որ Մինսկի խումբը բավականին ջանքեր էր ներդրել այս հանդիպման համար: Սա մեկ քայլ էր , որը ընդամենը հույս էր ներշնչում, որ հետագայում կլնեն էլի հանդիպումներ և հարցը կլուծվի բանակցային շրջանակներում՛՛,-նկատեց նա:

Վերջինս նշեց, որ Ադրբեջանի իշխանությունները ցույց են տալիս, որ հետաքրքրված չեն խաղաղ կարգավորմամբ: ՛՛Այստեղ Հայաստանն ունի անելիք և համանախագահների հետ ճնշումը պետք է ուժեղացնենք: Այսօր խնդիրն Ադրբեջանի ակտիվությունը կանխելն է և Ադրբեջանին բանակցային սեղան վերադարձնելը՛՛:

Հարցին, թե արդյոք Ադրբեջանի ակտիվության պատճատը համանախագահների՝ երկու կողմերի մեջ հավասարության նշել դնելու գործողությունների պատճառով չէ, քաղաքագետը պատասխանեց, որ համաձայն է  այդ տեսակետին: ՛՛Միջնորդների ոչ համարժեք արձագանքն է ստիպում Ադրբեջանին վարել այդ քաղաքականությունը, ցանկացած կրակոց մարտահրավեր է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբին՛՛:

Մելիք Շահնազարյանը հավելեց, որ Մինսկի խումբը դարձել է մի կառուց, որտեղ Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը իրենց շահերն են համապատասխանեցնում Հարավային Կովկասի տարածքում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ