01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ներսես Պողոսյանը շարունակում է հացադուլը. ընտանիքը ծանր վիճակում է

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով արդեն մեկ տարուց ավելի կալանքի տակ գտնվող Ներսես Պողոսյանը շարունակում է սեպտեմբերի 29-ին սկսած անժամկետ հացադուլը: 

«Ամուսինս գրեթե մեկ ու կես տարի կալանքի տակ է: Նա բողոքարկում է իր կալանքի անօրինական լինելու փաստը: Վերջին դատական նիստին նրա շահերի պաշտպան՝ Արայիկ Պապիկյանը միջնորդությամբ էր հանդես եկել՝գրավի դիմաց ազատ արձակման համար և ներկայացրել էր 8 պատգամավորների երաշխավորություն, սակայն միջնորդությունը մերժվեց առանց հիմնավորման»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Ներսես Պողոսյանի կինը՝ Լիա Պողոսյանը:

Լիլա Պողոսյանը ընդգծեց, որ ամուսինը այս գործը շինծու է համարում  ու նրան անազատության մեջ պահելը ուղղակի խայտառակություն է.«Այս գործը երկար կշարունակվի, քանի որ և՛ վկաներն են շատ,  և՛  գործի նյութերը, իսկ ամուսնուս նյարդերը քարից չեն: Նա միշտ էլ դեմ է եղել անարդարությանը»:

Երեք անչափահաս երեխաների մայրը հայտնվել է սոցիալապես ծանր պայմաններում.«Սկեսուրս էլ վթարի է ենթարկվել, իմ աշխատանքն էլ կես դրույք ու բնականաբար չենք հասցնում հոգալ երեխաների կարիքները»,-հայտնեց Լիա Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 31-ին: Նրան մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Այս քրեական գործով նախաքննություն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ