28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Տերը պիտի լսի քեզ

Ապրեցրու ինձ, Տեր, քանի որ մարդու զավակաց ձեռքով սրբությունը չորս կողմ որչա՜փ է նվազել, պակասել է, որչա՜փ, ճշմարտությունն իր հերթին:Նանի՛ր բաներ խոսեց մարդն իր ընկերոջ հետ և նենգավոր շուրթով ` սրտից ի սիրտ խոսեց: Սատակեցնի՛ պիտի Տերը բոլոր նրանց, ում շուրթն է նենգավո՛ր և մեծաբա՛ն լեզուն: Ովքեր ասացին, թե` լեզո՛ւ երկարացնենք, իսկ շրթունքները մեր` մե՛րն են ու սեփական, ո՞վ է Տեր մեր գլխին, թե ոչ հենց մե՛նք, որ կա՛նք: Սակայն աղքատների տառապանքը, նաև՝ տնանկների ցավն ու ճիչը պատճառ եղան, որ Տերն հառնեց- ասաց` այժմ Իմ փրկությո՛ւնը պիտի գործադրեմ, համարձակման ոգով քաջալերե՛մ նրանց՝ աղքատ տառապածի՛ն, տնանկների՛ն զրկյալ:

Սրբասուրբ է Խոսքը Տերունական, որպես ընտի՛ր արծաթ՝ փորձվել է երկրից, և սրբված է Խոսքն այդ ու հստակված` յոթնապատի՛կ չափով անջատված է հողից: Ամբարիշտներն ահա շրջում են շուրջ բոլոր. Տե՜ր, Դո՛ւ պահեցիր մեզ՝ սկսած այս ազգից, մինչև հավիտյաննե՜ր: Մարդկանց որդիներին Դո՛ւ Ես բարձրացնում, դարձնում մեծ այրեր, ըստ բարձրավե՛հ սիրուդ առատության:

ՍԱՂՄՈՍ ԺԹ (19) 

Երբ որ անձկության օրը վրա գա, իմացի՛ր՝ Տերը պիտի լսի՛ քեզ, Հակոբի Աստծո Անո՛ւնը պիտի քեզ օգնականի, Իր սրբարանից՝ Սիոնի՛ց պիտի Տերն շտապեցնի օգնությունը Իր, և ընդունի՛ քեզ պահպանության տակ: Տերը հիշո՛ւմ է պատարագներըդ, ուխտե՛րըդ բոլոր, որ կատարեցիր, և ընդունելի՛ կանի Իր առաջ: Տերը կտա՛ քեզ՝ սրտի՛դ համեմատ և կկատարի՛ խորհուրդներդ ողջ: Եվ պիտի ցնծա՜նք մենք քո փրկությամբ, մեծամե՜ծ դառնանք Անվա՛մբ մեր Աստծո: Գոհացո՛ւմ պիտի տա խնդրանքներիդ, և այժմ իմացանք, որ Իր Օծյալին Նա՛ է ապրեցնում: Անհուն Երկնքի Իր սրբարանից լսո՛ւմ է Նրան, և զորավո՛ր է Աջն Իր փրկության: Իրենց կառքե՛րն ու ձիե՛րը սրանք ելան-գովեցին, մենք՝ ընթերցեցի՛նք Անունը Աստծո: Բայց խափանվեցի՛ն սրանք, վա՛յր ընկան, մենք կենդանացա՛նք և ելա՛նք ոտքի: Տե՛ր, կյա՛նք պարգևիր Քո թագավորին, այն օրը, երբ Քեզ կանչե՛նք՝ լսի՛ր մեզ:

Գրաբարից փոխադրությունը` Մաքսիմ Ոսկանյանի

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ