05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ադրբեջանական զորամասերից մեկում սպանվել են 3 զինծառայողներ

«Ադրբեջանական ընդդիմադիր աղբյուրներից հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 27-ին` ժամը 07-ի սահմաններում, Նախիջևանի Ջուլֆայի շրջանում տեղակայված զորամասերից մեկում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, Սադարակ գյուղի բնակիչ Բահրուզ Փարվիզ օղլու Ջալիլբեյլիի (Cəlilbəyli Bəhruz Pərviz oğlu) կողմից սպանվել են 3 զինծառայողներ։

Սպանվածների տվյալներն են՝ 

– ավագ լեյտենանտ Նահիդ Քյարիբ օղլու Աբբասով (Abbasov Nahid Qərib oğlu, Ղարադաղի շրջանի բնակիչ) 

– Էլվին Էլշան օղլու Շարիֆլի (Şərifli Elvin Elşən oğlu, Շահիլ գյուղի բնակիչ)

– Վուսսալ Ռաֆիկ օղլու Աղաև (Ağayev Vüsal Rafiq oğlu, 1993թ. ծնված, Շարուրի շրջանի Դուդանգյար գյուղի բնակիչ)

Նախնական տվյալներով` Բահրուզ Ջալիլբեյլին դիմել է փախուստի։

Փաստը հաստատվել է նաև ադրբեջանական ընդդիմադիր Մեյդան.TV կայքի կողմից։
Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը դեռևս որևէ տեղեկություն չի հայտնել դեպքի և սպանված զինծառայողների մասին։»:

Ալեն Ղուլյան-ի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ