15 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Էքստրասենսը բռնաբարել է աղջկան

Կուրսկում էքստրասենսը բուժական սեանսի պատրվակով բռնաբարել է մոսկվացի մի աղջկա: 30-ամյա Սերգեյ Բոլտենկոն իրեն կախարդ է անվանում եւ գուշակություններով է զբաղվում, գրում է newsru.com-ը:

26-ամյա Մոսկվայի բնակչուհին որոշել է դիմել էքստրասենսի օգնությանը, որպեսզի վերջինը “ամրապնդի նրա հարաբերությունները սիրելիի հետ”: Ինտերնետում նա գտել է Բոլտենկոյի կոնտակտները: Վերջինն աղջկանից 45 հազար ռուբլի է պահանջել իր ծառայությունների դիմաց: Երբ աղջիկը եկել է Կուրսկ, էքստրասենսը նախ նրանից գումարն է վերցրել, ապա տարել հյուրանոց եւ ասել, որ իրենք պետք է խմեն, որպեսզի “ամեն ինչ ստացվի”:

Աղջկան խմացնելուց հետո էքստրասենսը բռնաբարել է նրան:

Տղամարդն այժմ ձերբակալված է, հետաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ