14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Անվայելուչ պահվածքի համար Օբամայի պահակախմբի աշխատակիցները հեռացվել են

ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարությունը նախագահ Բարաք Օբամայի պահակախմբից հեռացրել է երկու աշխատակիցների՝ անվայելուչ պահվածքի պատճառով, տեղեկացնում է lenta.ru-ն:

Ծառայությունից հեռացված Իգնասիո Սամորա-կրտսերի դեմ բողոքել է Վաշինգտոնի Hay-Adams հյուրանոցի ղեկավարությունը:

Պարզվում է՝ 2013 թվականի մայիսին նա փորձել է ներխուժել հյուրանոցի սենյակներից մեկը, որտեղ մնում էր մի կին, որի հետ նա անցկացրել էր նախկին գիշերը: Հետաքննության համաձայն՝ Սամորան այդ սենյակում էր թողել իր ատրճանակի փամփուշտը, իսկ երբ վերադարձել է փամփուշտի ետեւից, կինը հրաժարվել է նրան ներս թողնել:

Բացի այդ Սամորան սեքսուալ բնույթի նամակներ է ուղարկել իր ստորադասներից մեկին: Նույն դժգոհություններն են եղել նաեւ մյուս աշխատակից Բարաքլոուի նկատմամբ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ