Տղամարդը կանացի կուրծք է ձեռք բերել ու իրեն շատ երջանիկ է զգում /ֆոտո/
Ամերիկացի Բրայան Զեմբիկը հայտնի է նրանով, որ սիրում է գրազ գալ եւ եթե տանուլ տա, գնում է ամեն տեսակի պայմանի իրագործման: 38-ամյա տղամարդն իր կյանքի ընթացքում շատ անգամներ է գրազ եկել եւ հաճախ է հաղթել: Նրա ամենաաբսուրդային գրազը եղել է սիլիկոնե կուրծքը:
17 տարի առաջ ընկերների հետ երեկույթի ժամանակ, լինելով հարբած, տղամարդը գրազ է եկել, որ երրորդ համարի սիլիկոնե կուրծք կտեղադրի մարմնին: Գրազն արժեցել է 100 000 դոլար: Արդյունքում Բրայանը կանացի կուրծք է ձեռք բերել ու հաղթել գրազը: Դրանից հետո նա ցանկացել է կրկին ազատվել կանացի կրծքերից, սակայն վիրաբույժները կտրականապես հրաժարվել են անել դա` ասելով, որ նա ի վիճակի չի լինի տանել երկրորդ վիրահատական միջամտությունը: Նա ստիպված պետք է լիներ 5-7 տարի ապրել կանացի կրծքով, րպեսզի հետո կարողանա վիրահատվել:
Սակայն անցել է արդեն 17 տարի, եւ Բրայանը չի ուզում հրաժարվել իր կանացի կրծքերից: Պատճառն այն է, որ նա սովորել է իր կրծքերից: Բացի այդ, Բրայանի կինը` Անիտան, շատ գոհ է ամուսնու “ձեռքբերումից”: Տղամարդը նաեւ 13-ամյա դուստր ունի, ով չի ամաչում, ավելին` հպարտանում է հոր կրծքով: