02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհին.կա 5 վիրավոր

Սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, բախվել են 35-ամյա Ստեփան Ազարյանի վարած Toyota Fortuner մակնիշի 022 ՕՕ 10 համարանիշի, 51-ամյա Վարդան Եսայանի վարած ГАЗ 3302-418 մակնիշի 81 ՍՕ 001 համարանիշի և 31-ամյա Մելիք Միլիտոնյանի վարած Audi մակնիշի 35 FT 856 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի՝ մի մասը տեղափոխվել է Հրազդանի, մի մասը՝ Երևանի Թիվ 1 համալսարանական հիվանդանոցներ: Օպերատիվ են գործել բժիշկները, ովքեր նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել վիրավորներին, իսկ հետո շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել հիվանդանոցներ:
Բախման հետևաքով ГАЗ 3302-418-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, տապալել կամրջի արգելապատնեշները և գլխիվայր հայտնվել կամրջի վտանգավոր եզրագծում: Բարեբախտաբար, չի հայտնվել ջրանցքում, իսկ Toyota-ն հարվածել ու պոկել է նոր տեղադրված երկաթե արգելապատնեշները:  

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ