13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ամերիկացիները ստեղծել են բռնաբարությունից պաշտպանող ներքնազգեստ /վիդեո/

Ամերիկացի դիզայներները ստեղծել են բռնաբարությունից պաշտպանող ներքնազգեստ, որը գրեթե անհնար է հանել: Այն էլաստիկ է եւ շատ հարմարավետ: Առաջին հայացքից այն սովորական ներքնազգեստ է հիշեցնում:

Հոգեբանները կարծում են, որ ներքնազգեստը զոհի վրայից հանելու դժվարությունները հանցագործներին հետ կպահեն բռնաբարություններից` առանց զոհին հավելյալ վնաս պատճառելու վտանգի:

“Իմաստն այն է, որ ներքնազգեստը չկարողանան հանել, դա էլ հոգեբանորեն կազդի հանցագործի վրա”, -ասել են ներքնազգեստի հեղինակները:

Նշվում է, որ ներքնազգեստը գրեթե անհնար է պատռել կամ հանել, ինչը սակայն չի նվազեցնում դրա հարմարավետությունը:

Նոր ներքնազգեստը ենթադրում է նաեւ գոտիների կրում ոտքերի եւ իրանի հատվածում: Արդեն բավական քանակով կանայք են ցանկություն հայտնել գնել պաշտպանող ներքնազգեստներից: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ