Գերմանիան և Շվեդիան բողոքի նոտա են հղել պաշտոնական Անկարային
Ստամբուլում գերմանացի և շվեդ իրավապաշտպանների ձերբակալման փաստի առնչությամբ Գերմանիան և Շվեդիան բողոքի նոտա են հղել Թուրքիային:
«Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ, այս առնչությամբ Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Մարտին Շեֆերը, մասնավորապես շեշտել է, որ իրենց քաղաքացու նկատմամբ առաջադրված երկու մեղադրանքները հակասում են միմյանց։ Ըստ Շեֆերի Թուրքիան պետք է առնվազն կողմնորոշվի, թե ինչի մեջ է մեղադրում գերմանացի իրավապաշտպանին։
«Պաշտոնապես նրա նկատմամբ առաջադրված է ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու մեղադրանք: Բայց այժմ էլ Թուրքիայի նախագահից լսում ենք, թե նա Գերմանիայի Դաշնային Հանրապետության գործակալն է և, որ նա ցանկացել է մասնատել Թուրքիան։ Այս երկու մեղադրանքը մի տեղում չեն կարող լինել»,-ասել է Շեֆերը:
Նա շեշտել է, որ իրենք «ամեն ինչ անում են, որ ձերբակալվածները չդառնան Թուրքիայի կառավարության գերիները»: