Սոս Ջանիբեկյանին տեղափոխել են հիվանդանոց. մայրը դժգոհ է ԲԿ-ից
Դերասան Սոս Ջանիբեկյանը faceboook-յան իր էջում գրել է, որ իրեն տեղափոխել են հիվանդանոց: Նա հայտնել է որ թունավորվել է սնկից և ծաղկակաղամբից, սակայն հիմա ամեն ինչ լավ է: Դերասանի մայրը` Աննա Աղասարյանը այս դեպքի մասին հետևյալն է գրել.
Երեկ վերադառնալով Մոսկվայից , տղաս` Սոսը, վատացավ և շտապ օգնության մեքենան տարավ մեզ հիվանդանոց.
Բժիշկ- Ի՞նչ է սրսկել Շտապ օգնության բժիշկը
Ես- Այդտեղ գրված չի՞,
Բժիշկ- Չէ, բա հիմա ինչպե՞ս իմանանք ինչ են սրսկել, որ նույն բանը նորից չսրսկենք
Ես- Նա պարտավոր էր գրել, չէ՞,
Բժիշկ- Մոռացելա.
Սոսը շարունակ փսխում էր, անձեռոցիկ խնդրեցի, իսկ բուժքույրն ասաց, որ սա հիվանդանոց է, այլ ոչ թե սրճարան, և ես էլ խնդրեցի բինտ կամ բամբակ տան: Քիչ անց դաժանության բուժքույրը երևի մոտակա զուգարանից բերում է զուգարանի թուղթ, ու ես սարսափով նայում եմ, թե ինչպես է անօգնական որդիս դրանով մաքրում բերանը:
Բժիշկ- ԲԱԿ անալիզ պետք է արվի,
Ես- Արեք,
Բժիշկ- Մենք չունենք,
Ես- Ով ունի, որտե՞ղ կա
Բժիշկ- Նորքի հիվանդանոցում են անում.
Աննուհետև Նորքից շտապ օգնություն են կանչում: Սոսը դողացնում է, վերմակ են գցում վրան, որի վրա չորացած փսխանքի հետքեր են:
Ես- Բայց վերմակը կեղտոտ է
Բուժքույր- Շտապ օգնությունը լվացքատուն չունի,
ԵՍ- Բայց կարող է դուք սրանով տիֆով հիվանդի եք տեղափոխել, իսկ հիմա գցել եք իմ երեխու վրա
Բուժքույր- Դե մենք ինչ իմանայինք, որ հիվանդը Սոս Ջանիբեկյանն է
Ես- Ես թերթում կգրեմ այս մասին.