04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ինչը հասցրեց Ռոդենի սիրուհուն հոգեբուժարան

Բոլորս գիտենք ֆրանսիացի նշանավոր քանդակագործ Օգյուստ Ռոդենին, սակայն նրա անձնական կյանքի դրվագները քչերին են հայտնի: Ռոդենը իրականում կնամոլ էր, սիրում էր ժամանակ անցկացնել իր բնորդուհիների հետ, սակայն նրա անունը գրականության մեջ և ֆիլմերում հիմնականում հանդիպում է Ռոզայի և Կլոդելի անվան կողքին:

Կամիլլա Կլոդելը ֆրանսիացի քանդակագործ է, ով իր առաջին քայլերը սկսել է Բուշեի արվեստանոցում, որտեղ էլ նրան տեսնում է Ռոդենը և հիանում վերջինիս  գեղեցկությամբ: Նա քանդակի բաժնի ուսանողուհուն հրավիրում է իր մոտ ենթավարպետ աշխատելու: Ավելի ուշ Կլոդելը դառնում է նրա բնորդը, մուսան, կողակիցը…

Նրանց միջև մեծ սեր է ծնվում, ինչը և դառնում է Կլոդելի անկման սկիզբը. նա չէր կարող լինել երկրորդը, իսկ Ռոդենի կողքին առաջինը լինել հնարավոր չէր….Ինչ քանդակ էլ որ Կամիլլան ստեղծում էր, հասարակությունը համարում էր այն Ռոդենի ստեղծագործություններից մեկի կրնօրինակ, սակայն դա այդպես չէր…

 
Ցանկացած կնոջ համար հպարտություն կլիներ Ռոդենի հետ համեմատվելը, սակայն ոչ Կլոդելի համար:  Նա պաշտում էր Ռոդենին, սիրում էր աննկարագրելի սիրով, բայց հոգնել էր նրա ստվերը լինելուց: Վերջնական հիասթափությունը վրա է հասնում Ռոդենի և նրա նախկին սիրո` Ռոզա Բերի հետ կապի մասին իմանալու ժամանակ: Ռոդենի արդարացումները չեն փրկում իրավիճակը: Նա դեռահասի պես կորցնում է իրեն, սակայն Կլոդելին վերադարձնելու փորձեր չի անում:

 Վիրավորված կինը չարությամբ է լցվում նրա հանդեպ: Նա կորցնում է իր բնակարանը, մնում է առանց գումարի, Ռոդենը ոչնչով չի օգնում…Կլոդելը գիշերները թափառում էր Ռոդենի առանձնատան մոտ, որտեղ վերջինս ապրում էր Ռոզայի հետ, իսկ  ցերեկները դուրս չէր գալիս տանից: Հուսահատությունը հասցնում է նրան հոգեբուժարան:

 
Կյանքի վերջին 30 տարիները նա անցկացնում  և մահանում է Մոնդեվերգի հիվանդանոցում:  Նույնիսկ նրա գերեզմանի վրա այլ շինություն է կառուցվում` հավերժ ջնջելով Կլոդել քանդակագործի անունը …
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ