27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երբ հանցագործների ճանապարհները հատվում են Փարիզում. «Կարմիր շրջանը»` Երևանում

«Ոսկե ծիրանի» շրջանակներում, ինչպես հայտնի է, ամեն մի օր տարբեր երկրների ֆիլմերին է նվիրվում: Ֆրանսիական կինոներից ցուցադրվեց արդեն դասական դարձած «Կարմիր շրջանը» ֆիլմը: Ռեժիսոր Ժան Պիեռ-Մելվիլը պատմում է երկու հանցագործների մասին: Մարսելի բանտերից մեկում 5 տարի փակված լինելուց հետո Կորեն ազատազրկվելուց առաջ պայմանավորվում է ոստիկաններից մեկի հետ իր նախկին գործընկերներից մեկից գումար ստանալ: Կորեն գնում է շքեղ մեքենա ու ուղղվում դեպի Փարիզ:

Միևնույն ժամանակ մեկ այլ հանցագործ Ֆոգելն է փախչում հայտնի կոմիսարի ձեռքերից, երբ տեղափոխվում էր այլ վայր գնացքով: Ոստիկաններից փախչելով նա թաքնվում է Կորեի մեքենայի մեջ: Արդյունքում երկու հանցագործները կրկնում են կրկնահանցագործության:

Ֆիլմում ներկայացվում է 60-ականների Ֆրանսիան, ինչը բավական հետաքրքիր է: 

Ֆիլմում գլխավոր դերակատարը Ալեն Դելոնն է:

Ի դեպ, նախքան ֆիլմի  ցուցադրությունը Ֆրանսիայի դեսպան  Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ողջունեց հյուրերին, ապա կարևորեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ