27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այսպիսի հանդիպումների քանակը կարևոր չէ

Հուլիսի 11-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի նախաձեռնությամբ, որին ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Այս հանդիպման մասին հնչեցին դրականբ ու բացասական կարծիքներ: Վերլուծաբաններից ոմանք նշեցին՝ այս հանդիպումը անիմաստ էր, ոմանք էլ ճիշտ հակառակը պնդեցին:

 Անդրադառնալով այս թեմայինբ՝ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Սա սովորական հանդիպում էր, ճիշտ այնպիսին, ինչպիսիք արդեն եղել են նախկինում: Այսպիսի հանդիպումներ դեռ շատ կլինեն, մինչև ղարաբաղյան հարցն ի վերջո լուծում ստանա: Այն, ինչ որ հրապարակային ներկայացվում է հանրությանը, նման էր նախորդ հանդիպումների հրապարակումներին: Սա սովորական գործընթաց էր, այսինքն՝ ոչ պակաս, և ոչ էլ ավել», – նշեց քաղտեխնոլոգը: 

Վերջինս շեշտեց՝ բանակցային դաշտում տեղաշարժեր ահպահավելու համար կարևոր չէ հանդիպումների քանակը կամ էլ հանդիպմանը մասնակցեղ անձանց քանակը. պարզապես  հակամարտող   երկրները պետք է ուղիներ գտնեն, հասկանան՝ ինչպես կարելի է կոնֆլիկտին հանգուցալուծում տալ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ