30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ովքեր են անարդարություն սերմանում

«Ես քուանշների հետ համաձայն չեմ: Պատկերավոր ասված` Նիկոլ Փաշինյանն իր կարծիքն արտահայտեց, Գլխավոր դատախազն էլ իր նկատառումները ներկայացրեց: Ես կարծում եմ, որ Հայաստանում ոչ մի պետական մարմին, այդ թվում և դատախազությունն անթերի չի աշխատում, բայց նաև չեմ կարող ասել, որ համաձայն եմ դատախազության հասցեին ուղղված բոլոր մեղադրանքների հետ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք համաձայն է Գլխավոր դատախազությանը «Ելք» խմբակցության ղեկավարի կողմից ուղղված «քուանշների» հետ:

Հարցին, թե արդյոք քաղաքական կամքի բացակայությունն է պատճառը մի շարք կարևոր գործերի չբացահայտման համար, նա պատասխանեց. «Ես ավելի գլոբալ հարցերում եմ ասել, քաղաքական կամքի բացակայություն երևույթը կա, բայց կոնկրետ քրեական գործի բացահայտման հարցում քաղաքական կամքի բացակայություն կա, թե չէ, ես չգիտեմ»:

Ինչ վերաբերում է նախագահ Սարգսյանի` դատախազության այցի ընթացքում հայտնած մտքին անարդարություն սերմանողների վերաբերյալ, ապա «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը շեշտեց, թե անարդարություն սերմանողները սկսվում են ոչ պաշտոնավոր քաղաքացուց միշտ պաշտոնատար անձինք: «Այդպես հստակ ասել, որ պաշտոնատար անձինք են միայն անարդարություն սերմանում, սխալ է: Անարդարության և լինելու, և չլինելու մեջ մենք բոլորս մեր պատասխանատվություն ու մեղքն ունենք»: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ