21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ռիհաննային դուրս են շպրտել մզկիթից /ֆոտո/

Երգչուհի Ռիհանան, ով համերգներով գտնվում էր Արաբական միացյալ էմիրություններում, կրոնական սկանդալի կիզակետում է հայտնվել: Ռիհաննան որոշել է ֆոտոսեսսիա կազմակերպել Աբու Դաբիի մզկիթում, սակայն տաճարի աշխատակիցները նրա զգեստը չափից դուրս բաց են համարել եւ երգչուհուն հեռացրել են մզկիթից:

Ռիհանան բավական համեստ հագուստով է եղել, նա ներկայացել է արաբ կնոջ ավանդական սեւ զգեստով: Սակայն մզկիթի աշխատակիցները գտել են, որ նրա զգեստն ավելի շուտ բացել, քան թաքցրել է երգչուհու կազմվածքը: Մզկիթի աշխատակիցներին հատկապես զայրացրել է Ռիհաննայի ընդունած դիրքերը` նկարահանվելու համար: Նրանք պահանջել են, որ աստղն անմիջապես հեռանա համալիրի տարածքից:

Աշխատակիցները նաեւ ընդգծել են, որ երգչուհին մասնավոր այցով է եղել մզկիթում, ֆոտոսեսիայի թույլտվություն չի հարցրել եւ պարտավոր էր իրեն սովորական այցելուների նման դրսեւորել:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ