17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կանանց հարկավոր է ավելի հաճախ դիտել էրոտիկ ֆիլմեր

Տղամարդկանց հաճախ քննադատում են այն բանի համար, որ նրանք պարբերաբար իրենց թույլ են տալիս որոշակի բովանդակությամբ ֆիլմեր դիտել: Սակայն գիտականորեն ապացուցվել է, որ նման ֆիլմերը լիովին կարող են երկար ժամանակով օգնել առողջ լիբիդոյի պահպանմանը: Պարզվում է, որ սեքսուալ առողջությունը պահպանելու գաղտնիքը 2 սեռերի համար էլ կարող է կայանալ էրոտիկ գրականության եւ սեքսուալ ֆիլմերի հանդեպ իրապես հետաքրքրված լինելու մեջ: Հետազոտությունը ցույց է տվել, որ այն կանայք, ում գլխում էրոտիկ ֆիլմերի եւ գրքերի կերպարներ են պտտվում, կարող են գրեթե անմիջապես գրգռվել:

Կանանց լրիվ բավական է հիշողության մեջ թարմացնել այդ կերպարին կամ հիշել որեւէ տեսարան ֆիլմից, որպեսզի նրանց լիբիդոն վայրկենապես ավելանա: Ավանդաբար համարվում է, որ տղամարդիկ սեքսի ոլորտում ավելի մեծ պոտենցիալ ունեն, քան կանայք: Սակայն դա կարող է լինել նրանից, որ իրենք շատ հաճախ են էրոտիկ ֆիլմեր դիտում: Դա կարեւոր եզրակացություն է, որը թույլ կտա բարելավվել սեքսուալ մթնոլորտը հարաբերություններում` հարկավոր է պարզապես համատեղ դիտել էրոտիկ ֆիլմեր:

Հետազոտությունները պարզել են, որ միայնակ տղամարդը “մեծահասակների համար  ֆիլմեր” է դիտում շաբաթական միջինում 3 անգամ` 40 րոպե, այն դեպքում, երբ ամուսնացած տղամարդը դա անում է 2 անգամ քիչ: Իսկ ի՞նչ կլինի, եթե կանայք սկսեն էրոտիկ գրականություն կարդալ կամ ֆիլմեր դիտել օրական առնվազն 20 րոպե: Ինչպիսի՞ ազդեցություն կունենա դա կանացի լիբիդոյի, եւ, համապատասխանաբար, ընտանեկան հարաբերությունների վրա: Անխոս, կարիք չկա ակադեմիկոս լինել` հասկանալու համար, որ սեքսուալ տեսարանների ընթերցումը կամ դիտումը որոշակի ասոցացիաներ է առաջացնում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ