20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Իրական մահն այն չէ, որ բաժանում է հոգին մարմնից

Իրական մահն այն չէ, որ բաժանում է հոգին մարմնից, այլ այն, որ հեռացնում է հոգին Աստծուց։ Աստված է կյանքը, և ով հեռացնում է իրեն Նրանից, նա մահանում է և չունի համարձակություն Աստծո առջև, որովհետև հեռացվել է կյանքից։ Իրական մահը սատանայից է։ Մահվան հայրը՝ սատանան, կանգնած է ինչպես ամուր զինված ռազմիկ, որպեսզի գցի իր իշխանության տակ և հետո էլ ասի.«Հաղթեցի Քրիստոսի զինվորին՝ ցույց տալով նրան կանացի գեղեցկություն, հմայեցի նրա լսողությունը, կործանեցի հպարտությամբ և որկրամոլությամբ, ոտնատակ արեցի կրքերի մեջ, գայթակղեցի հարբեցողությամբ՝ հեռացնելով նրան Աստծուց, և գցեցի անդունդը թափառումների»։ 
Թույլ չտանք պիղծ դևերին ծաղրելու մեզ, քանի որ մենք Աստված ունենք, որն մեր Փրկիչն է, իսկ դևերը՝ մեր կորուսիչը։

Ունենալով այս մահկանացու մարմինը, մենք չենք խուսափի մահվանից, բայց չխռովվենք, այլ համարձակությամբ ելնենք պայքարի՝ չար դևերի դեմ հաղթանակ ստանալու բաղձանքով։ Եթե մենք մեր սրտերի մեջ ունենանք Աստծո երկյուղը և հոգում կրենք մահվան հիշողությունը, այնժամ մեզ վրա թող սպառազինված ելնեն բոլոր դևերը, որովհետև նրանք էլ չեն կարող մեզ հասցնել և ոչ մի վնաս։ Մեր պարիսպն անխորտակելի է, քանի որ մեզ հետ է մեր Տեր Աստվածը, Որին վայել է փառք, պատիվ և իշխանություն հավիտյանս հավիտենից։ ԱՄԵՆ։

Խրատանի ապաշխարության(Գիրք 4)։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ