11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՊՆ-ի հետ համագործակցությունը նախկինում չկար, հիմա քիչ է (տեսանյութ)

Պատերազմի ժամանակ մենք կորցրինք մեր ռազմական էլիտար ուժին նաև. այսօր «Հենարան» ակումբում ասաց  Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը: Ըստ նրա` այսօր բանակում մնացածները գաղափար չունեն ռազմարդյունաբերության մասին: «Մենք պետք է հաշվի առնենք, որ հին կապեր են ստեղծվել ռուսական ընկերությունների հետ մեր պաշտոնյաների կողմից, ու այդ կապերը դժվար է փոխել: Այս ոլորտում փոփոխություններ գրեթե չկան»,-նկատեց նա:

Կարեն Վարդանյանն ասաց, որ ՊՆ-ի իրենց հետ համագործակցության ծավալը շատ փոքր է: Նախկին պաշտոնյաների ժամանակ ընդհանրապես համագործակցությունը չկար, հիմա արդեն ինչ-որ չափով կա: Կարեն Վարդանյանը տեղեկացրեց, որ 20 լաբորատորիայում կտեղադրեն անօդաչու թռչող սարքերի նախագծման աշխատանքները։ Ըստ նրա՝ այդ ուղղությամբ աշխատանքը կօգնի բանակին:

«Ընդհանուր ծրագրի երկրորդ ուղղությունը Հայաստանի բրենդի ձևավորումն է, և տրվում է այն հարցի պատասխանը, թե ինչու Հայաստան: Մենք պետք է հստակ դիրքավորվենք աշխարհում»,-ասաց նա: 

Երրորդ ուղղությունը նա կոչեց  «Պետությունը, որպես պատվիրատու», իսկ չորրորդ ուղղությունը՝ ռազմարդյունաբերությունն է, որն ի հայտ եկավ ապրիլյան պատերազմից հետո: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ