Անկարելին ու անհավատալին… Հռոմի Պապը ծննդաբերել է հավատացյալների աչքի առջեւ
Եթե այս մասին խոսվել է, ապա ոչինչ պատահական չի լինում, մի կնոջ վստահված էր աշխարհում ամենամեծ պատասխանատվությունը` լինել ժողովրդի հոգևոր ղեկավար… Կին Հռոմի պապ է եղել, իսկական անունը` Ագնեսա, որպես Պապ` Հովհաննես VIII /Папесса Иоанна/:
Պապերի պաշտոնական ժամանակագրությունը միանշանակ ժխտում է կին Հռոմի Պապի գոյությունը, սակայն ծիծաղելի կլիներ, եթե նշվեր նույնիսկ նրա անունը. սա խայտառակություն էր կաթոլիկ եկեղեցու համար, ուստի մնում է գաղտնի մինչ օրս….
Պապից մեզ են հասել որոշ կենսագրական տեղեկություններ: Նա ծնվել է միսիոների ընտանիքում, որին Անգլիայից ուղարկել էին տարբեր երկրներում քրիստոնեություն քարոզելու: Աղջիկը միշտ հոր հետ էր, 8 տարեկանից նա արդեն ինքնուրույն վարում էր քարոզները: Հոր մահից հետո վերջնականապես որպես հանդերձ ընտրում է տղամարդու կոստյումն ու հայտնվում վանականների մենաստանում` Հովհաննես Լանգլուա անվան տակ….անուն, որն աղջիկը պահպանելու է ողջ կյանքի ընթացքում: Աթենքի փիլիսոփայության դպրոցն ավարտելուց հետո Ագնեսան որոշում է մեկնել քրիստոնեության մայրաքաղաք Հռոմը նվաճելու….
Կարճ ժամանակում նա դառնում է Հռոմի նոտարը, ապա քարտուղար, ֆինանսների գծով ղեկավար, Լևոն 4-րդի աջ ձեռքը, սակայն ոչ ոք չգիտեր, որ Հովհաննեսը կին է:
Ասում են` մահից առաջ Լևոն 4-րդը կարդինալներին է ներկայացրել իր միակ հետևորդին` Հովհաննեսին. կոնկլավը միաձայն քվեարկել է “Պապուհու” օգտին …
Կեղծիքը երևի երբեք էլ չբացահայտվեր, եթե տեղի չունենար անկարելին ու անհավատալին… Հռոմի Պապը հղի էր… Ագնեսայի հղիությունը գնալով տեսանելի էր դառնում, սիրեկանը հայտարարում է, թե Պապը հիվանդ է և հանգստի կարիք ունի: Ժողովուրդը սակայն որոշ ժամանակ անց ըմբոստանում է, հանդիպում պահանջում Հովհաննեսի հետ: Պապը այլ ելք չուներ, դժվարությամբ դուրս է գալիս հանրության առաջ, և հանկարծ սկսվում են երկունքի ցավերը…. րոպեներ անց ամբոխը հավաքվում է կյանքի վերջին պահերն ապրող Պապի և պատմության մեջ առաջին Պապից ծնված երեխայի դիակի շուրջը…
Երկար ժամանակ Ագնեսայի մահվան վայրում զանգակատուն էր կանգնած, սակայն հոգևորականությունը ամեն կերպ փորձում էր քանդել ինքնակոչ Պապի հիշատակին նվիրված կոթողը: Պապի անվան վրա կարծես տաբու էր դրված և միշտ այդպես է լինելու …