26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչու են վերջին շրջանում օձերն ակտիվացել

Հայաստանում վերջին շրջանում օձերի ակտիվացում է նկատվում։ Այսօր րագրողների հետ հանդիպմանը կենսաբան Դոլորես Ղափանցյանը նշեց, որ սա պայմանավորված է նախ սեռական ակտիվությամբ՝ ապրիլից հոկտեմբեր։

Իսկ ահա օձերի՝ բնակավայրերին մոտ հայտնվելը պայմանավորված է ապրելամիջավայրի խախտմամբ։ «Նույնիսկ գետակները չկան, որոնցից օձերը կարող են ջուր խմել։ Սա նաեւ կլիմայական փոփոխությունների մասին է խոսում»,- նշեց նա։

Ասուլիսին ներկա բնապահպան Սիլվա Ադամյանն էլ նշեց, որ հենց այս ամիսներին միշտ ակտիվություն է նկատվում օձերի կողմից։ Սակայն այլ խնդիր կա՝ այն բնակավայրերը, որտեղ բնակվում են օձերը, զավթված են մարդկանց կողմից։

«Կտեսնեք բազմաթիվ ֆերմաներ, ինչ-որ կառույցներ այն վայրերում, որտեղ բնակվում են օձերը։ Զավթված է, կենդանին պետք է բնադրվի, սակայն ստիպված հեռանում է այլ բնակավայրեր։ Հատկապես այնտեղ, որտեղ կան այգիներ»,- ասաց նա։

Բնապահպանի խոսքով՝ երբ օձի եք հանդիպում, առաջին բանը, որ պետք է անել, 1-1․5 մետր հեռավորության վրա անշարժանալն է։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ