06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քրիստոսի խոսքի զորությունը

«Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Իսրայելի մեջ անգամ այսչափ հավատ չգտա» (Ղուկաս 7:1-10)

Հարյուրապետի ծառայի բժշկության պատմությունը ցույց է տալիս Աստծուն վստահելու իրական մի օրինակ։ Հրեաների համար նրա կառուցած ժողովարանը, որը Կափառնայումում կիսով չափ կանգուն է մինչև այսօր, դրա խոսուն վկայությունն է։

Դժվար է ասել, թե հարյուրապետը կրոնական ինչ հայացքներ ուներ, բայց սերն իր ծառայի նկատմամաբ նրան առաջնորդեց դեպի Քրիստոս։ Մի բան հստակ է, որ հարյուրապետն իր ծառային սիրում էր ոչ պակաս, քան վստահում էր Հիսուսին։

Վստահությունը Հիսուսի նկատմամբ հատկապես երևում է նրանից, երբ հարյուրապետն ասում է. «խոսքով ասա և կբուժվի»։ Նա հավատում էր Քրիստոսի խոսքի զորությանը։

Մյուս կողմից, այս հատվածում, նկատելի է սերն իր ծառայի նկատամաբ։ Հայտնի չէ, այդ ծառան հավատում էր թե ոչ, սակայն իրեն Քրիստոսին կապողը տիրոջ սերն էր իր նկատմամբ։

Աստծուն վստահող և ծառային սիրող հարյուրապետի առաջ բացվեցին Երկնքի արքայության դռները, որտեղ չկա հիվանդություն։ Ահա այս որակներն են մեր կյանքում ծնում Աստծո թագավորությունը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ