17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Բենզինակրի հրդեհման արդյունքում 140 հոգի է մահացել /ֆոտո, տեսանյութ/

Պակիստանում բենզինակրի հրդեհման արդյունքում 140 մարդ է մահացել, հայտնում է РИА Новости-ն։ Հրդեհը բռնկվել է ավտոճանապարհին, մի քանի բենզինով լի տարրա շրջվել է, ու անմիջապես հսկայական խցանում է գոյացել։

Հրդեհի բռնկվելուց անմիջապես հետո այն շատ արագ տարածվել է տասնյակ մեքենաների եւ մոտոցիկլետների վրա։ Նշվում է նաեւ, որ կան բազմաթիվ վիրավորներ, որոնք հոսպիտալացվել են մարմնի մինչեւ 70 տոկոս այրվածքներով։

Ներկայումս հրդեհը հաջողվել է մարել։

Ականատեսները պատմել են, որ հրդեհը սկսվել է այն բանից հետո, երբ բենզինով լի տարրան շրջվել է, իսկ շուրջ հավաքվածներից մեկը ծխախոտը լրիվ չի հանգցրել՝ անուշադրության հետեւանքով։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ