26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մուտիտներ»

Երեկ ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկման ու քվեարկության շրջանակներում հետաքրքիր դեպք է տեղի ունեցել: Ինչպես հայտնի է ԵԼՔ-ն ու Ծառուկյան դաշինքը դեմ են քվեարկել նախագծին,ավելի ճիշտ հայտարարել էին որ դեմ են,սակայն ինչպես ասում են գյուղ չկա որ շուն չլինի: Էլեկտրոնային քվեարկման ժամանակ պարզ է դարձել որ կողմ քվեարկողների մեջ է եղել նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Վերջինս սակայն կտրականապես հերքում է իր հասցեին հնչող բոլոր մեղադրանքներն ու մեղադրում լրատվամիջոցներին իր իսկ լեզվով ասած «մուտիտներ» անելու մեջ:

Դե ինչ,հարգարժան պարոնը,երևի թե այդպես էլ չհասկացավ,որ լրատվամիջոցների հետ,ինչքան էլ նրանք երբեմն չափն անցնեն,չպետք է թարսվել,չպետք է հաթհաթա տալ ու թշնամանալ ու առավել ևս այդ տոնով խոսել: Չի բացառվում,որ անտեղյակ է եղել,սխալ կոճակ սեղմել,իհարեկ մեղա քեզ տեր աստված,բայց ոչ մի կերպ հասկանալի չէ այս բայղուշությունը՝ լրագրողների վրա ամեն ինչ բարդելու ու ղալմաղալ անելու:

Լավ այ մարդ դժվար է ասել սխալմունք է տեղի ունեցել,մանավանդ որ դա ոչ մենք ենք հնարել,ոչ լարգրողները,ոչ էլ ինչ որ ուրիշ մեկը,էլեկտրատախտակն է այդեպս ցույց տալիս: Մի խոսքով Վարդան Ղուկասյանը անտանելի պատգամավոր է ու համոզվծ ենք դեռ ոչ մեկ անգամ է հայտնվելու սկանդալների կիզակետում: Մարդկանց երբեմն թվում է ,թե ուղղակի նրան դուր է գալիս այդ չարաբաստիկ տղայի կերպարը:

Օգտատեր Կարեն Համբարձումյանի ֆեյսբուքյան գրառումը:

Henaran.am-ը ֆեյսբուքյան գրառումները տեղադրում է առանց խմբագրման, ուստի պատասխանատվություն չի կրում տեքստում առկա սխալների կամ վրիպակների համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ