01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Մադոննային արգելել են կինոթատրոն այցելել

Ամերիկայի Տեխաս նահանգի կինոթատրոնների ցանցը, որը հայտնի է հակահասարակական կինոդիտողների նկատմամբ իր անհանդուրժողականության քաղաքականությամբ, արգելել է Մադոննային այցելել ցանցի բոլոր կինոթատրոնները: Պատճառն այն է, որ  նրան տեսել են Նյու Յորքի կինոփառատոնին “12 տարի ստրուկ” ֆիլմի ցուցադրության ժամանակ նամակ գրելիս, տեղեկացնում է lenta.ru-ն: 

Ականատեսների վկայությամբ՝ երգչուհին պրեմիերայի մեծ մասն անցկացրել է իր Blackberry-ով հաղորդագրություններ գրելով, ինչը դուր չի եկել կինոդիտողներին: Երբ մի կին դիպել է նրա ուսին եւ  խնդրել դադարել գրելը, Մադոննան ասել է, որ դա գործի համար է և շարունակել է գրել: 

Կինոթատրոնների գլխավոր տնօրենը սոցցանցերի իր էջում գրել է, որ մինչեւ երգչուհին ներողություն չխնդրի բոլոր կինոսիրահարներից, Մադոննային արգելվում է կինո դիտել:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ